Բագրատաշենի մաքսատանն ուղեբեռի հետ զննող սարքի միջով անցած քաղաքացու տեսագրությունը հրապարակած աշխատակիցն ազատվել է աշխատանքից
Հայաստանի Բագրատաշենի մաքսակետի աշխատակիցը, ով ուղեբեռի հետ միասին զննող սարքի միջով անցնող քաղաքացու տեսագրությունը տարածել էր, աշխատանքից ազատվել է:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՊԵԿ լրատվական ծառայությունից, դեպքի հետ կապված նշանակվել էր ծառայողական քննություն, սակայն հետո այն կասեցվել էր: Նշված անձն աշխատանքից ազատման դիմում էր գրել:
Օրերս համացանցում տարածվել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է քաղաքացին ուղեբեռի հետ միասին զննող սարքի միջով անցնում: