Անցյալ տարվա ապրիլյան հեղափոխությունից հետո Երկրապահի ճակատագիրը մնաց օդից կախված: Փաշինյանը չէր մոռացել, թե ինչպես 2008-ի մարտին վերջին պահին Մանվել Գրիգորյանը գործնական ջանք չթափեց՝ միանալու համար այն ժամանակվա ընդդիմությանը: Իսկ ճգնաժամը հաղթահարելուց հետո Մանվելը մինչև 2018-ի ապրիլ հետևողականորեն աջակցում էր Սերժ Սարգսյանին: Ավելին՝ նա համարվում էր նախկին իշխանության ռազմական կցորդը:
Իսկ անցած տարվա ամռանը, երբ քրեական գործ բացվեց գեներալ Մանվելի դեմ, արդեն կասկածի տակ էր ոչ միայն գեներալի, այլև ողջ Երկրապահի ճակատագիրը: Այդ կառույցի անդամները խուճապահար փորձում էին «լեզու գտնել» Փաշինյանի հետ, որպեսզի կարողանային պահպանել կառույցը: Սկզբում առաջարկում էին որպես կառույցի ղեկավար նշանակել Փաշինյանի գործընկերոջը՝ Սասուն Միքայելյանին: Սակայն վերջինս, իմանալով Փաշինյանի տրամադրվածությունը, ոչ միայն մերժում էր այդ առաջարկը, այլև ընդհանրապես կասկած էր հայտնում, թե ինչքանով է նպատակահարմար ԵԿՄ-ի հետագա գոյությունն ընդհանրապես: Այդ իսկ պատճառով երկրապահները որոշել էին կառչել Վազգեն Սարգսյանի եղբորից՝ Արամից, որպեսզի վերջինս ղեկավարի կառույցը: Արամը սկզբից համաձայնվեց ընդունել այդ առաջարկը՝ պայմանով, որ դա դրական կընդունվի նաև Փաշինյանի կողմից: Սակայն վերջինիս արձագանքը դրական չէր: Նախ՝ այդ ժամանակ Փաշինյանի ու Արամ Զավենիչի հարաբերություններն այդքան էլ փոխվստահելի բնույթ չունեին: Բացի այդ, Փաշինյանը չէր հասկանում, թե ինչու է անհրաժեշտ այդ կառույցն իրեն: Եվ վերջապես, գեներալի հայտնի կոռուպցիոն գործից հետո Փաշինյանի մոտ լուրջ կասկած կար՝ արդյոք այդ կառույցի վերակենդանացումը չի՞ խփի իր իմիջին:
Սակայն այդ ամենից բացի՝ կար նաև մեկ այլ հարցադրում՝ իսկ «նորացված ԵԿՄ-ն» ինչքանո՞վ կխանգարի կամ կօգնի Փաշինյանին իշխանության պահպանման համար:
Բանն այն է, որ այս կառույցն իր ստեղծման օրվանից առանցքային, յուրօրինակ քաղաքական «ջոկերի» դեր է խաղացել երկրի քաղաքական կյանքում:
Սկսած 1995-ի ընտրություններից՝ ԵԿՄ-ն ակտիվորեն միջամտել է երկրի ներքաղաքական հարցերին: Իսկ 1996-ի նախագահական ընտրությունների ժամանակ առանցքային դեր է ունեցել ժողովրդական ընդվզումը ճնշելու հարցում: Եթե 96-ին նա աջակցեց կասկածելի ձևով ընտրված Տեր-Պետրոսյանին, ապա ուղիղ երկու տարի անց, հենց այդ կառույցի գործուն ջանքերի շնորհիվ, նույն Տեր-Պետրոսյանը հեռացվեց իր պաշտոնից: 1999-ի խորհրդարանական ընտրությունները ԵԿՄ-ի վերելքն էին, երբ այդ կառույցը, Հանրապետական կուսակցության և Կարեն Դեմիրճյանի ժողովրդական կուսակցության հետ միասին, կազմեց «Միասնություն» դաշինքը, և միասին մեծամասնություն վերցրեցին այդ տարի անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքում:
Հոկտեմբերի 27-ից հետո երկրապահները, արդեն Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ, կրկին քաղաքական «ջոկերի» դեր ստանձնեցին ներիշխանական ու ներքաղաքական պայքարում:
Եվ վերջապես, 2008-ի նախագահական ընտրությունների ընթացքում նույն ԵԿՄ-ն կրկին փորձում էր քաղաքական «ջոկերի» դեր ստանձնել իշխանության ու ընդդիմության արանքում: Արդյունքում՝ իշխանությունը կարողացավ պահպանել իր դիրքերը, իսկ ԵԿՄ-ն ու Մանվել Գրիգորյանը ստացան լրացուցիչ պրեֆերենցիաներ տնտեսական դաշտում այն ժամանակվա իշխանություններից:
Այդ ժամանակվանից Երկրապահի դերը երկրի քաղաքական կյանքում սկսեց նվազել: Եվ այդ կառույցը «ջոկերից» դարձավ իշխանության «կցորդ»: Իշխանությունները հետևություններ էին կատարել 96-ի և 2008-ի դեպքերից, և այլևս ոչ Մանվել Գրիգորյանը, ոչ էլ նրա տեղակալները գործող բանակում ծառայության մեջ չէին:
Անցած տարվա ապրիլյան հեղափոխությունից հետո այս կառույցի դերը մնաց օդից կախված: Սակայն վերջին պահին Փաշինյանը որոշեց «վերակենդանացնել» ԵԿՄ-ն:
Ինչո՞ւ Փաշինյանը որոշեց «վերակենդանացնել» ԵԿՄ-ն
2018-ի ամռանը Փաշինյանի վարկանիշը չափազանց բարձր էր: Բացի այդ, նա չգիտեր, թե ինչ ուղով կընթանան ղարաբաղյան բանակցությունները: Հասկանալի պատճառով այդ պայմաններում նրան չէր հետաքրքրում ԵԿՄ-ն:
Բոլորովին այլ վիճակ է այսօր, երբ նրա վարկանիշը անկում է ապրում, և տեսանելի չէ, թե ով կարող է լցնել այդ բացը:
Այսօր Փաշինյանի վիճակը կայուն չէ ոչ միայն երկրի ներսում, այլև դրսում: Ամերիկացիները դժգոհ են Փաշինյանից, քանզի մեծ հույսեր էին կապում նրա հետ: Մոսկվան անթաքույց ցույց է տալիս իր դժգոհությունը մի շարք հարցերում:
Երկրի ներսում ժամանակը նույնպես աշխատում է Փաշինյանի դեմ, քանզի ժամանակն անցնում է, սակայն մարդկանց հույսերը մի շարք ուղղություններով այդպես էլ չեն արդարանում: Հանուն արդարության՝ պետք է նշել, որ այդ հույսերն արհեստականորեն ուռճացված էին, և դժվար է կանխատեսել, թե ինչպիսին է լինելու այդ հիասթափության ալիքը: Իսկ որ այն լինելու է, ակներև է:
Այդ փուլին սպասում են Փաշինյանի բոլոր հակառակորդները: Բայց Փաշինյանն ինքն է այդպիսի իրավիճակ ստեղծել, երբ տարբեր պատճառներով վանել է իրենից գրեթե բոլոր շրջանակներին: Պառակտել է հանրությանը մի շարք մասերի:
Բնականաբար, այդ իրավիճակում կտրուկ մեծանում է երկրի ուժային կառույցների դերը: Այսօր արդեն հանրության մեջ բավականին մեծ է, օրինակ, ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի վարկանիշը: Նրան է մոտենում նաև ՊՆ Դավիթ Տոնոյանի վարկանիշը:
Պետական համակարգում փորձում է իր վարկանիշը բարձրացնել Տիգրան Ավինյանը, ում վարչարարական հատկանիշներն ակնհայտորեն ավելի բարձր են, քան վարչապետինը: Ժամանակի ընթացքում, իշխող ուժի վարկանիշի անկման հաշվին, անխուսափելիորեն մեծանալու են նաև ԲՀԿ-ի ու «Լուսավոր Հայաստանի» վարկանիշները: Եթե ժամանակն աշխատում է Փաշինյանի դեմ, ապա կալանքի տակ գտնվող ՀՀ 2–րդ նախագահի վարկանիշը, ճիշտ հակառակը, անխուսափելիորեն բարձրանալու է։ Եթե այս ամենին ավելացնենք նաև արտախորհրդարանական ուժերի անխուսափելի ակտիվացումը, ապա ակնհայտ է դառնալու այն, որ Փաշինյանին կենսականորեն անհրաժեշտ է լինելու Երկրապահին լուրջ գործոն դարձնելը, որի միջոցով հնարավոր կլինի պահել ներիշխանական ուժերի բալանսը:
Ահա թե ինչու Փաշինյանը որոշեց ոչ միայն վերակենդանացնել ԵԿՄ-ն, այլև իր անմիջական հսկողության տակ վերցնել այդ կառույցը:
Ինչո՞ւ Փաշինյանը որոշեց վերակենդանացնել ԵԿՄ–ն

Երվանդ Բոզոյան
Քաղաքական մեկնաբան
Աղբյուրը՝ politeconomy.org