Աշխարհ

12.04.2019 17:10


Սուդանի բանակը Օմար ալ Բաշիրին չի հանձնի Միջազգային քրեական դատարանին

Սուդանի բանակը Օմար ալ Բաշիրին չի հանձնի Միջազգային քրեական դատարանին

Սուդանի բանակը տապալված նախագահ Օմար ալ Բաշիրին չի հանձնի Միջազգային քրեական դատարանին:

Ուրբաթ Հարթումում ասուլիսին այս մասին հայտարարել է երկրի ռազմական խորհրդի քաղաքական կոմիտեի ղեկավար գեներալ Օմար Զեյն ալ-Աբիդինը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Օմար ալ Բաշիրը մեր ձեռքերում է, -ասել է նա,-մեր խորհուրդը իշխում է եւ պատասխանատվության ենթարկում, բայց ալ Բաշիրին արտասահման չի փոխանցի»:

Գեներալի խոսքով՝ ոչ ալ Բաշիրը, ոչ երկրի այլ քաղաքացի չի փոխանցվի օտարերկրյա կառույցներին: Ալ Աբիդինը հասկացրել է, որ նախկին նախագահին կդատեն հայրենիքում:

Բացի այդ, նա հաղորդել է, որ մարդկանց մահվան բոլոր մեղավորները բազմամսյա ակցիաների ընթացքում կկանգնեն դատարանի առաջ եւ չեն խուսափի պատասխանատվությունից:

2009-ի մարտին Հաագայում միջազգային քրեական դատարանը ալ Բաշիրին կալանավորելու կարգադրագիր էր տվել: Նա մեղադրվում է նրանում, որ անձամբ հրամաններ է տվել Դարֆուր նահանգում անկարգությունների ճնշման եւ ֆուր, մասալիտ եւ զագխվա ազգությունների ժողովուրդներին վերացնելու համար: Մեղադրանքների 7 կետերից 5-ը վերաբերում են մարդկության դեմ կատարված հանցագործություններին, երկսուը՝ ռազմական հնացագործություններին:

Ալ-Բաշիրը դարձել է առաջին գործող նախագահը, որի համար ՄՔԴ-ն կալանքի կարգադրագիր է տվել: Արդյունքում՝ ապրիլի 11-ին բանակի կողմից տապալված նախագահը մինչեւ վերջին պահը այցելում էր միայն այն երկրներ, որոնք երաշխավորում էին, որ չեն հանձնելու նրան դատարանին:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը