Մանիպուլյացիան հասավ Ստրասբուրգ․ Փաշինյանի կրեդոն`շուստրիությունը դարձնել քաղաքական կատեգորիա
ԵԽԽՎ լիագումար նիստում հանդես գալով «ալամ աշխարհի հայոց վարչապետ»՝ Նիկոլ Փաշինյանը շուստրիությունը քաղաքական կատեգորիա դարձնելու մաստեր-կլաս ցույց տվեց։
Ափսոս, որ դահլիճը կիսադատարկից մի բան էլ ավելի սակավամարդ էր։ Եվրախորհրդի պատգամավորները, որքան էլ «տարօրինակ» է, անտարբեր մնացին մեր հերոսի քնարական զեղումների նկատմամբ. օվացիաներ չեղան, դահլիճը չպայթեց բուռն եւ երկարատեւ ծափահարություններից. «հանդիսատեսը», մեղմ ասած, սառը արձագանքեց ապրիլյան իշխանափոխությունից հետո Հայաստանում հաստատված ջերմ սիրո եւ համերաշխության մթնոլորտի, ժողովրդավարության եւ հակակոռուպցիայի հաղթարշավի շուրջ թավշյահեղափոխական մանիպույլացիաներին։
Իհարկե, դա Փաշինյանին չխանգարեց ցուցադրելու շոումենական իր տաղանդը` աճպարարի պես բացելով մի տարի շարունակ իր եւ յուրայինների կողմից տիրաժավորվող պոչով ստերի տոպրակը, հանեց այնտեղից ֆեյք քարոզչության այնպիսի փայլուն նմուշներ, որոնց մասին ԱԱԾ տեսադաշտում հայտնված ֆեյքերը երազել անգամ չեն կարող։ Եվ «դուխով»` միայն իրեն բնորոշ խրոխտ շեշտադրումներով ներկայացրեց այն, ինչ հետհեղափոխական Հայաստանում ո՛չ եղել է, ո՛չ կա, ոչ էլ կլինի (այն, ինչ կա, բնականաբար, ցուցադրելու բան չէ)։
Արդարադատության համակարգ ունենք՝ աշխարհը չունի
«Այդ ժամանակներում գրեթե անհնար էր, որ դատարանը դատախազի ասածից շեղվի»,- հայտարարեց վարչապետը` խոսելով 1999թ. Հայաստանում իբր մոլեգնող դաժան բռնապետության մասին։ Հիշեցնենք, որ այն ժամանակ դատարանը մասամբ բավարարեց Գեղամյանի կնոջը զրպարտելու համար Փաշինյանին 3 տարվա ազատազրկման դատապատելու դատախազի միջնորդությունը, ավելի մեղմ պատիժ նշանակեց` մեկ տարի ազատազրկում։ Հետագայում Վերաքննիչ դատարանը դա էլ ջրեց` պատժի կատարումը հետաձգեց մեկ տարով, ու Փաշինյանը թեթեւ վախով դուրս եկավ այդ պատմությունից։
Ենթատեքստն այն էր, թե հիմա` թավշյա ոչ բռնի հեղափոխությունից հետո, օրենքին մարտահրավեր նետած ցանկացած մեկի, այդ թվում` քաղաքական հակառակորդների հանդեպ ազատ, արդար եւ անաչառ որոշումներ կայացնելը մեր դատական համակարգի համար դարձել է «ապրելակերպ»։
Սա հասարակական կարծիքի բացահայտ մանիպուլյացիա է։ Պետք չէ շատ խորաթափանց լինել` հասկանալու համար, որ Հայաստանում դատավորները երբե՛ք այնքան վախեցած, «ասֆալտին պառկած» (կամ «ձգված կանգնած») չեն եղել` սպասելով, թե վերեւից ինչ կհուշեն, ինչպես այսօր։ Համենայն դեպս, 1999-ին դատախազությունն ընդհուպ գլխավոր դատախազի մակարդակով չբողոքարկեց, Վերաքննիչ դատարանն էլ` ուզած-չուզած չվերականգնեց առաջին ատյանի դատարանի որոշումը, ինչպես անում են «թավշյա արդարադատության» սպասավորները նույն Ռոբերտ Քոչարյանի դեպքում` ատամներով պաշտպանելով նրան անպայման փակի տակ պահելու քաղաքական պատվերը։
Սեր և համերաշխությունից մեծ կտոր ականջն է մնացել
«Սերը, ոչ բռնի պայքարի գաղափարն իսկապես հաղթեց Հայաստանում երկար տարիներ իշխած օլիգարխիական, կոռուպցիոն համակարգին»,- ասաց Փաշինյանը։ Սա եւս բացահայտ կեղծիք է։ Համաձայնեք` չափից ավելի պայծառ գըմփ-գըմփ-հուական երեւակայություն պետք է ունենալ` չտեսնելու համար, որ հայ հասարակությունը երբեք այնքան պառակտված, բզկտված, սեւ-սպիտակի, յուրայինների եւ օտարների բաժանված չի եղել, փոխադարձ ատելությունն ու անհանդուրժողականությունը մեզանում երբեւէ այսքան խորը եւ անհաղթահարելի չի եղել, ինչպես մեր օրերում։
Ո՞ւր են ստվերից հանված մեր փողերը
«Մեզ հաջողվել է Հայաստանից արմատախիլ անել համակարգային կոռուպցիան, վերացնել մենաշնորհային տնտեսակարգը, օրենքի առաջ բոլոր մարդկանց հավասարության իրական պայմաններ ստեղծել»,-եվրապատգամավորների աչքերի մեջ նայելով` ստեց Փաշինյանը: Պարբերաբար ջրի երես դուրս եկող կոռուպցիոն սկանդալներից հետո, որոնց կենտրոնում իր` Փաշինյանի հեղափոխական պայքարի զինակիցներն են ու նրանց նշանակած անձինք, այդ հեքիաթին վաղուց արդեն ոչ մեկ չի հավատում։ Բավական է հիշել ՊՎԾ-ում եւ Առողջապահության նախարարության վերին էշելոններում բացահայտված կոռուպցիոն գործարքները։
«Մենք ամենօրյա ռեժիմով կրճատում ենք ստվերային տնտեսությունը. վերջին 10 ամսվա ընթացքում Հայաստանում ստվերից դուրս է բերվել եւ ստեղծվել է ավելի քան 50 հազար աշխատատեղ»,-պնդեց վարչապետը` «գեշ սովորության» համաձայն՝ այս դեպքում էլ ասելով կես ճշմարտությունը, որ ստելուն համարժեք է, եթե ոչ` ավելի վատ։ Եվ էլի հակասեց ինքն իրեն, որովհետեւ, եթե այդ աշխատատեղերը ստվերից են դուրս եկել, ապա «ստեղծված» բառն այստեղ, մեղմ ասած, ավելորդ է։ Առավել եւս, երբ այդ մասին խոսելով` համեստորեն շրջանցում է, թե իր ձեռնարկած «օպտիմալացման» հետեւանքով քանի մարդ է գործազուրկ դարձել եւ դեռ քանիսն են զրկվելու աշխատանքից։
Դե, իսկ Մարտի 1-ի հետ կապված Փաշինյանի «գնահատականները», զորօրինակ` «այդ ժամանակ հազարավոր ընդդիմադիրներ ոստիկանության բաժիններ էին տարվում՝ միայն ցույցի մասնակից լինելու համար, իսկ մոտ հարյուր քաղաքական լիդեր որպես քաղբանտարկյալ հայտնվեց բանտերում», այն էլ` ԵԽԽՎ ամբիոնից, որը երբեք ո՛չ իրեն, ո՛չ անկարգությունների գլխին կանգնած իր ընկերներին քաղբանտարկյալ չի համարել, միայն քմծիծաղ կարող են առաջացնել...

Լիլիթ Պողոսյան