Լրահոս

26.03.2010 14:57


Ինչո՞ւ է Վարդան Այվազյանը նկատողություն ստացել

Ինչո՞ւ է Վարդան Այվազյանը նկատողություն ստացել

-Իսկ ո՞վ ասաց, թե Վարդան Այվազյանը նկատողություն է ստացել կարծիք արտահայտելու համար,-ասել է ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ Նկատենք, որ ըստ լուրերի Վ. Այվազյանը նկատողություն է ստացել այն բանի համար, թե իբր հավանության է արժանացրել Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի հասցեին արված Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը։

 -Ինչպես յուրաքանչյուր կուսակցություն, Հանրապետական կուսակցությունն ունի կարգապահություն, և յուրաքանչյուր կուսակցության հաջողության գրավականներից մեկը կարգապահությունն է։

«Իսկ ի՞նչ կարգապահական խախտում է կատարել Վարդան Այվազյանը» հարցին Է. Շարմազանովը պատասխանել է.

-Իսկ ինչո՞ւ դուք պետք է մանրամասն իմանաք մեր կուսակցության ներքին խնդիրները։ Վարդան Այվազյանը մեր գործընկերն է, և կուսակցությունն իր որոշումն է կայացրել։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը