ՀՀ–ում Ֆրանսիայի հյուպատոսը պարզաբանել է՝ ինչու են վիզաներ տալու համար քաղաքացիներից այդքան շատ փաստաթղթեր պահանջում
Հայաստանում Ֆրանսիայի հյուպատոս Ֆրեդերիկ Գրապեն լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ իրենց շատ հաճախ հարց են տալիս, թե վիզաներ տրամադրելու համար ինչո՞ւ է այդքան շատ փաստաթուղթ պահանջվում, և ինքը ցանկանում է ասել պատճառը։
-Վիզան՝ ելքի արտոնագիրը, ընդամենն այն տարրերից մեկն է, որը հնարավորություն է տալիս թափանցելու շենգենյան գոտի, որովհետև սահմանային ծառայության պատասխանատուները միանգամայն իրավասու են և երբեմն անգամ պարտավոր են պահանջել ճանապարհորդից ներկայացնել այս կամ այն փաստաթուղթը։ Պահանջում են՝ ելնելով իրենց երկրի կանոնադրությունից, և երբ այստեղ մենք բոլոր փաստաթղթերն ենք պահանջում, ասենք՝ բժշկական ապահովագրություն և այլն, դա նրա համար է, որ պարզապես չենք ցանկանում, որ սահմանային համապատասխան ծառայության ներկայացուցիչները զանգեն ու ասեն, թե ձեր երկրի քաղաքացին գտնվում է միջազգային չեզոք գոտում, որովհետև պահանջելու պահին չի կարողացել ներկայացնել փաստաթղթերից որևէ մեկը։ Շատ կան դեպքեր, երբ մարդիկ, հասնելով օդակայան, չեն կարողացել մտնել Ֆրանսիայի տարածք պահանջվող փաստաթղթերից որևէ մեկը չունենալու պատճառով,-նշել է նա։
Հյուպատոսը նշել է, որ շենգենյան գոտու հյուպատոսությունները չեն ցանկանում խոչընդոտել հայերի ճանապարհորդությունը։
-Ընդհակառակը՝ ամենայն անկեղծությամբ ասեմ, որ կարծում եմ՝ որքան ավելի շատ հայերը ճանապարհորդեն, այնքան ավելի շատ հայ երիտասարդությունը հնարավորություն կունենա վերապատրաստվելու, շտկվելու, կրթվելու, և ինչպես մի հայտնի մտածող է ասել՝ որքան ավելի շատ մարդ հնարավորություն ունենա այլ երկրների օդը շնչելու, այնքան երկիրը (տվյալ դեպքում՝ Հայաստանը) կզարգանա,-հավելել է Ֆրեդերիկ Գրապեն։
Նրա խոսքերով՝ հյուպատոսարան դիմող քաղաքացու գործերը (դոսիեն) որքան լիարժեք են, տրամաբանորեն ավելի կապակցված, այնքան ավելի են նվազում մերժվելու հնարավոր դեպքերը։

7or.am