Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի երեք ներկայացուցիչները կպայքարեն Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալների համար:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ 77 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանն ուժերը կչափի ադրբեջանցի Էլվին Մուրսալիեւի, 87 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը՝ գերմանացի Դենիս Կուդլայի եւ ռուսաստանցի Դավիթ Չակվետաձեի զույգի հաղթողի հետ, իսկ 63 կգ քաշային Սլավիկ Գալստյանը կպայքարի բելառուս Մաքսիմ Նեհոդայի հետ։
Այս տարի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունն անցկացվում է Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում:
Ջուլֆալակյանն ուժերը կչափի ադրբեջանցու հետ