Լրահոս

13.04.2019 12:05


Առողջապահության պետական ԾԻԳ-ի նախկին տնօրենը Lexus-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին (լուսանկար)

Առողջապահության պետական ԾԻԳ-ի նախկին տնօրենը Lexus-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին (լուսանկար)

Երեւանում ապրիլի 12-ին՝ ժամը 16։40-ի սահմաններում, Երեւան քաղաքի Նորք Մարաշ վարչական շրջանի բնակիչ, 35-ամյա Հայկ Ս.-ն իր վարած Lexus մակնիշի 55 ZO 551 համարանիշի ավտոմեքենայով Ա. Արմենակյան փողոցի 5 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Լոռու մարզի բնակիչ, 22-ամյա Տիգրան Ա.-ին:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վրարերթի ենթարկվածին տեղափոխել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որից հետո ահազանգել է Երեւանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն։

Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդը առողջապահության ներկայիս նախարար Արսեն Թորոսյանի մանկության ընկերն է, նախկինում աշխատել է առողջապահական պետական ԾԻԳ-ում՝ տնօրեն, իսկ վրաերթի ենթարկվածն աշխատում է «Մեգա Ֆուդ» ՍՊԸ-ում՝ որպես առաքիչ։

Այս խորագրի վերջին նյութերը