Այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում «7օր»-ի «Եթե ղարաբաղյան պատերազմը վերսկսվի, կգնա՞ք մարտի դաշտ» հարցին ի պատասխան «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը պատասխանել է.
-Քաղաքական գործիչն իրավունք չունի պատերազմի մասին խոսել։ Ես ամեն ինչ պետք է անեմ պատերազմը կանխելու համար։ Ես Եկրապահ կամավորականների միության անդամ եմ, պատերազմի չեմ մասնակցել, բայց հետպատերազմյան շատ մոտ շրջանում՝ 1995-97թթ., ուսանողական բազմաթիվ շինջոկատներ եմ տարել Ղարաբաղ, և Ղարաբաղի այն ժամանակվա իշխանությունն էլ, որի մի մասը հիմա ՀՀ իշխանություն է, դա գնահատել է, կան գրավոր փաստաթղթեր և այլն։ Բայց քաղաքական գործչի ֆունկցիան պոպուլիզմով զբաղվելը չի։ Ես չեմ ուզում՝ պատերազմ լինի։ Որ պատերազմ լինի, այն ժամանակ կմտածեմ՝ պատերազմին մասնակցո՞ւմ եմ, թե՞ ոչ, կամ իմ դերը ո՞րը կլինի պատերազմի ժամանակ։ Ես գիտեմ, որ կան քաղաքական գործիչներ, որ երբ հարց եք տալիս, 90%-ն ասում են՝ իհա՛րկե կգնանք պատերազմ։ Ես չեմ սիրում այդպիսի պոպուլիստական բաներ անել։ Քաղաքական գործչի ֆունկցիան ժողովրդի անվտանգությունը և խաղաղությունն ապահովելն է, իսկ երբ պատերազմ կլինի, ես ՀՀ քաղաքացի եմ, բնականաբար կվարվեմ այնպես, ինչպես իմ պետության շահերն են թելադրում։ Բնականաբար, այդ փուլում կդադարեցնեմ քաղաքական գործունեությունը և կզբաղվեմ գործով, որը պատերազմական ռեժիմն է թելադրում։
Ս. Սուրենյանցը կմասնակցի՞ պատերազմին

7or.am