Լրահոս

14.04.2019 14:04


Զարթոնք գյուղում կրակոցներով ուղեկցված միջադեպից տուժած բնակիչը վիրահատվել է

Զարթոնք գյուղում կրակոցներով ուղեկցված միջադեպից տուժած բնակիչը վիրահատվել է

Զարթոնք գյուղում գրանցված միջադեպից տուժած Վարդան Պողոսյանը երեկ տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն և ենթարկվել է քթի վիրահատության: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Զարթոնք գյուղի բնակիչ Սեյրան Սահակյանը:

«Այժմ նրան կրկին տեղափոխել են Մածամորի հիվանդանոց նրա առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության: Տուժածների մեջ ամենածանր վիճակում նա է եղել»,-շեշտեց Սեյրան Սահակյանը:

Սեյրան Սահակյանը նաև ընդգծեց, որ երեկ գյուղապետու որդու հետ բերման է ենթարկվել նաև Վարդան Պողոսյանի որդին:

«Չենք հասկանում, թե նրան ինչի են բերման ենթարկել, չէր կանգնելու ու նայեր՝ ինչ է կատարվում, երբ հայրն այդ վիճակում է: Գյուղացիները անկնկալում են, որ նրան բաց կթողնեն»,-ընդգծեց Սեյրան Սահակյանը:

Հիշեցնենք, որ Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժած 5 անձ տեղափոխվել էր Մեծամորի բժշկական կենտրոն:

Հիշեցնենք, որ գյուղի բնակիչները պահանջում էին համայնքի ղեկավար Պարույր Սարգսյանի հրաժարականը, վերջինս երեկ հրաժարականի մասին հայատարարություն տարածեց:

Բողոքի ակցիայի ընթացքում կրակոցներ էին հնչել:

Այս խորագրի վերջին նյութերը