Լրահոս

14.04.2019 14:07


Կանչով դեպքի վայր մեկնող Արտաշատի շտապօգնության ավտոմեքենան վթարի է ենթարկվել

Կանչով դեպքի վայր մեկնող Արտաշատի շտապօգնության ավտոմեքենան վթարի է ենթարկվել

Այսօր՝ ապրիլի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում Մասիս գյուղի Արտաշատի խճուղի և 4-րդ փողոցի խաչմերուկում բախվել են 58-ամյա Ռուդիկ Խաչատրյանի վարած Jinbei մակնիշի 645 AN 61 համարանիշի և 63-ամյա Դավիթ Եղյանի վարած MAZ 5334 մակնիշի 25 ԼԼ 121 համարանիշի բեռնատարը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ շտապօգնության ավտոմեքենան հաշվառված է Արտաշատի բժշկական կենտրոնի հաշվեկշռում և վարորդն ու ավտոմեքենայում գտնվող բուժակները կանչով մեկնում էին դեպքի վայր:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը