«Արարատցեմենտի» աշխատակիցները բողոքի ցույց են անում (տեսանյութ)
Այսօր «Արարատցեմենտ» ՓԲԸ աշխատողները գործադուլ են անում. Նրանք պահանջում են հանդիպում Գագիկ Ծառուկյանի հետ։ Աշխատակիցների խոսքով՝ իրենց օրեր առաջ հայտնել են, որ երկու ամսից գործարանը փակվում է, ու մի քանի հարյուր աշխատակիցներ գործազուրկ են դառնալու: Ուրբաթ երեկոյան աշխատակիցներին տեղեկացրել են, որ նրանց աշխատանքից ազատման ծանուցագրեր են բաժանվելու: Սակայն աշխատակիցներն այսօր հրաժարվել են այդ ծանուցագրերը վերցնել։
«Ցեմենտի արտադրման ծախսերը շատ են, ինքնարժեքը բարձր է, մենք չենք կարող պարսկական ցեմենտի հետ մրցակցել»,- պարզաբանել են գործարանի տնօրինությունից:
Այսօր առավոտյան աշխատակիցները հանդիպել են տնօրեն Մանուկ Առաքելյանի հետ: Աշխատակիցները ցանկանում են անձամբ Գագիկ Ծառուկյանից լսել այն մասին, որ որոշել է փակել գործարանը: Աշխատակիցները փոխանցեցին՝ գործարան տանող ճանապարհը փակել են, սակայն մայրուղին չեն պատրաստվում փակել, քանի որ սա քաղաքական հարց չէ:
Նշենք, որ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկեց և դրական եզրակացություն տվեց «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում է ներկրվող ցեմենտի համար սահմանել պետական տուրք՝ Հայաստանում ցեմենտ արտադրողների շուկայական դիրքերն ամրապնդելու նպատակով: Նախկինում մաքսային խոչընդոտներ առաջացնելով՝ արգելում էին իրանական ցեմենտի մուտքը հայկական շուկա, որ տեղական գործարանները չկանգնեն, որովհետև սեփականատերերը հայտարարում էին՝ եթե իրանական ցեմենտի պատճառով վնասներ կրեն, գործարանները կփակվեն, և մարդիկ գործազուրկ կդառնա: Բացի այդ, ըստ նրա, նրանք ասում էին՝ «եկեք մեր շուկայում ցեմենտը մի քանի անգամ թանկ ծախենք, որ պահենք աշխատողներին»։
Նշենք, որ այսօրվա բողոքի ակցիան ընկալվում է որպես պրեսսինգ ԱԺ-ի դեմ, որպեսզի նշյալ նախագիծը չընդունվի։

Աղբյուը՝ armdaily.am