Նամակ Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի նախագահին
Հարգելի տիկին Սուեր Բելասեն
Ս.թ. ապրիլի 6-ից Երեւանում մեկնարկելու է Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի /FIDH/ Արդարադատություն. Անկախ դատարանի առջեւ արդյունավետ պաշտպանության իրավունք. Նոր մարտահրավերներ. թեմայով 37-րդ միջազգային համաժողովը: Այսօր մենք ուրախությամբ ծանոթացանք համաժողովին ընդառաջ արված Ձեր հայտարարությանը, որտեղ ի թիվս Հայաստանում արդարադատության վիճակին վերաբերող Ձեր մտահոգությունների անդրադարձել էիք նաեւ քաղբանտարկյալների խնդրին' ասելով. «Մասնավորապես մենք հույս ունենք, որ ֆորումը կմեկնարկի Հայաստանում, ուր այլեւս չկան քաղբանտարկյալներ: Մեծագույն կարեւորություն ունի նաեւ այն, որ իրականացվի 2008թ. մարտի 1-2-ին 10 քաղաքացիների սպանության առնչությամբ արժանահավատ եւ արդյունավետ քննություն: Քաղբանտարկյալներին ազատ արձակելը եւ նման քննություն անցկացնելը կնշանակեն այն, որ Հայաստանը գնում է դեպի օրենքի գերակայություն»:
Մենք ողջյունում ենք Ձեր այս հայտարարությունը եւ մեր գոհունակությունն ենք հայտնում Ձեզ' քաղբանտարկյալների թեման ուշադրության կենտրոնում պահելու համար: Միաժամանակ ակնկալում ենք, որ եթե մինչեւ ապրիլի 6-ը բոլոր քաղբանտարկյալները ազատ չարձակվեն, ապա ֆեդերացիան կհրաժարվի մի այնպիսի երկրում համաժողով անցկացնելու որոշումից, որի բանտերը լցված են քաղբանտարկյալներով: Հակառակ դեպքում կստացվի, որ Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան նպաստում է այն ռեժիմի լեգիտիմացմանը, որը քաղբանտարկյալներ պահելով, քաղաքական հալածանքներ իրականացնելով, ամենակոպիտ ձեւերով ոտնահարում է մարդու իրավունքները: Դա կհակասի ՄԻՄՖ առաքելությանը: Հուսով ենք, որ Դուք հավատարիմ մնալով իրավապաշտպանի Ձեր կոչմանը կվարվեք Ձեր իսկ արած հայտարարության ոգուն ու տառին համապատասխան եւ հայաստանյան բանտերում քաղբանտարկյալների առկայության պարագայում Երեւանում համաժողով չեք անցկացնի:
Հարգանքներով'
Կարապետ Ռուբինյան'
Հայաստանի քաղաքական բանտարկյալների եւ հալածյալների
պաշտպանության կոմիտե
Նատալյա Մարտիրոսյան'
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտե
Արթուր Սաքունց'
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Լեւոն Բարսեղյան'
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
Մարինե Հարությունյան'
Հայաստանի քաղաքական բանտարկյալների կանանց կոմիտե