Քաղաքական

15.04.2019 14:55


#SutNikol նախաձեռնությունը մրցույթ է հայտարարում․ կպարգևատրվեն Նիկոլ Փաշինյանի ամենամեծ սուտն արվեստի լեզվով ներկայացրած անձինք (տեսանյութ)

#SutNikol նախաձեռնությունը մրցույթ է հայտարարում․ կպարգևատրվեն Նիկոլ Փաշինյանի ամենամեծ սուտն արվեստի լեզվով ներկայացրած անձինք (տեսանյութ)

#SutNikol նախաձեռնության անդամները Հայաստանի 9 քաղաքներում այսօր ակցիա են իրականացրել՝ փողոցներում #SutNikol գրառումներ անելով։

Երևանում ակցիան իրականցնողներին բերման էին ենթարկել ոստիկանության Կենտրոնի բաժին, և ժամեր անց՝ ազատ արձակել։

Նախաձեռնության անդամներ Արթուր Դանիելյանը, Կոնստանտին Տեր-Նակալյանը, Նարեկ Սամսոնյանը հանդես են եկել մամուլի ասուլիսով։

Նրանք հայտարարել են, որ Նիկոլ Փաշինյանն «իշխանությունը զավթել է ստով»։

«Մեր սիմվոլիկ ակցիան նպատակ է հետապնդում բացահայտելու ստի ու կեղծիքի մթնոլորտի առկայությունը Հայաստանում։ Այսօր մենք իրականացրեցինք ակցիայի երկրորդ փուլը, որը վարչական կամ քրեական իրավախախտման տրամաբանության մեջ չէր տեղավորվում»,-ասել է Նարեկ Սամսոնյանը։

Կոնստանտին Տեր-Նակալյանն էլ նշել է, որ իրենք համոզված են՝ անցած տարվա ապրիլին «հեղափոխություն տեղի չի ունեցել, այլ՝ պետական հեղաշրջում»․

«Մեր խնդիրն այն է, որ վեր հանենք ստերը, հասարակությունը պետք է քննադատական մոտեցում ցուցաբերի ճշտի նկատմամբ։ Ինչքան էլ իշխանությունն առաջ տանի այն գաղափարը, որ Փաշինյանի թիմն է վատը, ոչ թե ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, միևնույն է, այդպես չէ»։

#SutNikol նախաձեռնության անդամները հայտարարել են մրցույթ այն քաղաքացիների համար, ովքեր Նիկոլ Փաշինյանի ամենամեծ սուտը կներկայացնեն արվեստի միջոցով։ Հաղթողները ստանալու են հազար դոլար մրցանակ։

Նարեկ Սամսոնյանը հայտնել է, որ ապրիլի 26-ին կատարելու են հրապարակային, բաց միջոցառում, որտեղ կլինի պրոֆեսիոնալ ժյուրի, որոնք կգնահատեն աշխատանքները։

«Բացահայտ, երբեմն լկտի ստերն ակնհայտ են։ Մարդը 50 հազար աշխատատեղ է բացել։ Այս մարդն իր գործունեությամբ ստի մարմնավորումն է, մենք գործ ունենք պաթոլոգիկ ստախոսի հետ»,-ասել է Նարեկ Սամսոնյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը