Լրահոս

26.03.2010 16:31


Ահազանգ Եվրոպայի խորհրդին

Պարոն Տորբյորն Յագլանդին

Եվրոպական խորհրդի գլխավոր քարտուղար  

 Տիկին Մաուդ Ֆրոկ դը Բյոր-Բուքիքիոյին

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ

 Տիկին Միշելին Կալմի-Ռեյին

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն նախագահող Շվեյցարիայի դաշնային քարտուղար

 Պարոն Թոմաս Համարբերգին

Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարին

 Պարոն Մեվլութ Չավուշօղլիին

ԵԽԽՎ նախագահ

 

Պարոն Լուկա Վոլոնտեին

Եվրոպայի ժողովրդական կուսակցություն խմբի ղեկավար

 Պարոն Անդրեաս Գրոսսին

Սոցիալիստական խմբի ղեկավար

 Տիկին Աննա Բրասյողին

Եվրոպայի ազատականների եւ ժողովրդավարների դաշինք խմբի ղեկավար

 Պարոն Դավիթ Ուիլշայրին

Եվրոպայի Ժողովրդավարների խմբի ղեկավար

 Պարոն Թինի Քոքսին

Եվրոպայի միացյալ ձախերի խմբի ղեկավար

 Պարոն Բյորն վան Սիդոուին

Քաղաքական հարցերի հանձնաժողովի ղեկավար

 Պարոն Քրիստոս Պուրգուրիդեսին

EPP-ի խմբի փոխնախագահ

 Պարոն Պաոլ Ուիլեին

Տնտեսական հարաբերությունների եւ զարգացման հանձնաժողովի նախագահ

 Տիկին Լիլիան Մորի Պասկիենին

Սոցիալական, առողջապահության եւ ընտանեկան հարցերի հանձնաժողովի ղեկավար

Պարոն Էնդրյու Մըքինթոշին

Կրթության, գիտության եւ մշակույթի հարցերի հանձնաժողովի ղեկավար

 Պարոն Ալեքսեյ Լոթմանին

Գյուղատնտեսության, շրջակա միջավայրի, տեղական եւ տարածքային հարցերի հանձնաժողովի ղեկավար

 Պարոն Ժոզե Մենդես Բոտային

Կանանց եւ տղամարդկանց հավասար հնարավորությունների  հանձնաժողովի ղեկավար

 Պարոն Դիք Մարթիին

ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի  ղեկավար

 Պարոն Հոլգեր Հայբաքին

Կանոնակարգի անձեռնմխելիության եւ ինստիտուցիոնալ հարցերի հանձնաժողով

 ԵԽԽՎ ազգային պատվիրակության ղեկավարներին

 ԵԽԽՎ անդամներին

  • 16.03.2010թ. □BBC□-ով հեռարձակված' Թուրքիայում իբրև թե ապօրինի բնակվող հայերին երկրից արտաքսելու մասին Թուրքիայի վարչապետ Էրդողանի մտքերը հնչեցին հայ-թուրքական ստորագրված արձանագրությունների վավերացման գործընթացի, ԱՄՆ-ի և Շվեդիայի խորհրդարանականների կողմից Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևերի ընդունման համատեքստում: Հայոց ցեղասպանության, Մեծ հայրենազրկման և հայկական քաղաքակրթության ոչնչացման համար թուրքական պետության քաղաքական և ռազմական էլիտան բնավ չի ապաշխարում' ի տարբերություն Գերմանիայի, որն ընդունեց հրեաների Հոլոքոստը և որպես իր ծանրագույն մեղքի մասնակի հատուցում' եվրոպական քաղաքակիրթ երկրին վայել վարքագծով հնարավորինս հարգանք է ցուցաբերում զոհերի ժառանգներին: Իսկ Թուրքիա՞ն: Վաղը, եթե հարկ լինի, իմ երկրում ապօրինի ապրող այդ 100 հազար հայերին կասեմ' գնացեք ձեր երկիրը, նրանք իմ քաղաքացիները չեն՝ այս հայտարարությունը ոչ միայն հարիր չէ Եվրոպայի Խորհրդի անդամ պետության ղեկավարին, ոչ միայն հալածանքներ կարող է սանձազերծել ազգային, կրոնական և այլ համայնքների հանդեպ, այլ նաև էությամբ ԵՂԵՌՆԱԾԻՆ է:
  • Ցեղասպանության հարցը պետք է թողնել պատմաբաններին, ի՞նչ կապ ունեն այլ երկրներն այս հարցի հետ, եթե Թուրքիան և Հայաստանը հարաբերությունները կարգավորող արձանագրություններ են ստորագրում' ԵԽԽՎ նախագահ պարոն Չաուշօղլիի' օրերս արած այս հայտարարությունն էլ վկայում է, որ նա նույնպես սպասարկում է Հայոց ցեղասպանությունը ժխտող թուրքական պետության քաղաքականությունը, և Թուրքիայի վարչապետի հանգույն' հանուն անձնակենտրոն և նեղ ազգային ամբիցիաների օգտագործում է եվրոպական կառույցի անունն ու հնարավորությունները:
  • Թուրքիայի ներկայիս տարածքը ներառում է Հայկական բարձրավանդակի մեծ մասը, որտեղ հազարամյակներով ապրել ու արարել է բնիկ հայ ժողովուրդը: Հայերի բնօրրանը զավթած Օսմանյան կայսրության իրագործած հայերի ազգասպանությունն ու Մեծ հայրենազրկումը տեղի ունեցան 1915 թվականին, ինչի հետևանքով տարագիր դարձած հայերի սերունդներն այսօր մի մեծ Սփյուռքահայ համայնք են կազմում' շուրջ 7 միլիոն հայ: Հրաշքով կենդանի մնացած արևմտահայերի ժառանգներից մեկն էլ ես եմ: Անցած դարասկզբին և այժմ Թուրքիայի տարածքում ապրող բնիկ ազգերի թվաքանակի առկա վիճակագրությունը ևս փաստում է, որ մարդկության և քաղաքակրթության դեմ ուղղված Եղեռնը ունեցել է իր հանցագործ շարունակությունը:
  • Թուրքիայի ղեկավարները շանտաժի ու սպառնալիքների լեզվով են խոսում Հայոց ցեղասպանությունը ճանաչող երկրների հետ: Տարածաշրջանային ներդաշնակ համակեցության համար վտանգավոր է ազգայնամոլության սադրումը, որի զոհերից մեկն էլ ժողովրդավարության կայացման նվիրյալ Հրանտ Դինքն էր, ով բարձրաձայնում էր Թուրքիայի խարանի' Հայոց ցեղասպանության մասին:
  • Ապրիլի 24-ին լրանում է Օսմանյան Թուրքիայի կազմակերպած և իրականացրած Հայոց ցեղասպանության և Մեծ հայրենազրկման 95-րդ տարելիցը: Համոզված եմ, որ օրախնդիր հրամայական է' Եվրոպայի Խորհրդի առջև տեղադրված հրեաների Հոլոքոստի հուշարձանի հարևանությամբ կանգնեցվեն նաև Հայոց և այլ ցեղասպանությունների զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողներ:
  • Եվրոպայի Խորհրդին ուղղված ահազանգս ավարտում եմ կոչով' դատապարտեք ԵԽԽՎ անդամ որևէ երկրի ղեկավարների ազգայնամոլական հայտարարությունները և Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ Թուրքիայից պահանջեք ուղիղ և ամբողջական առերեսվել սեփական պատմության' մարդկության և քաղաքակրթության դեմ մեղանչած եղեռնակիր էջերին:

Զարուհի Փոստանջյան

ԵԽԽՎ EPP խմբի անդամ/Հայաստան

Այս խորագրի վերջին նյութերը