Լրահոս

26.03.2010 16:49


Նաիրա Զոհրաբյան. «ԲՀԿ–ն չի ցանկանում նույնիսկ քննարկել, թե ինչ է հասկանում փոխզիջում ասելով»

Նաիրա Զոհրաբյան. «ԲՀԿ–ն չի ցանկանում նույնիսկ քննարկել, թե ինչ է հասկանում փոխզիջում ասելով»

Մեկնաբանելով սիրիական պարբերականին տված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը վերաբերող հատվածը՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն ասել է, որ այդ հարցազրույցում հստակ արձանագրված է, որ առաջնահերթ պետք է լուծվի հակամարտության դրդապատճառը, որից հետո արդեն հնարավոր կլինի քննարկել փոխզիջումները.

Բարգավաճ Հայաստան» կուսակցության տեսակետը հստակ է՝ ցանկացած փոխզիջում պատրաստ ենք և կարող ենք քննարկել միայն այն ժամանակ, երբ կլուծվի ԼՂՀ կարգավիճակի, ԼՂՀ ժողովրդի հարցը։ Դրանից հետո միայն կարելի է քննարկել փոխզիջումները, իսկ որ լուծումը լինելու է փոխզիջումներով, կարծում եմ՝ բոլորիս համար պարզ և հասկանալի է։

«Ստացվում է, որ ԲՀԿ-ն պատրա՞ստ է տարածքային զիջումներին, և ի՞նչ եք հասկանում փոխզիջում ասելով» հարցին Նաիրա Զոհրաբյանը պատասխանել է, որ ԲՀԿ-ն նույնիսկ պատրաստ չէ այդ հարցը քննարկել մինչև այն պահը, երբ հստակ կիրացվի ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքը։

-Ես իրավասու չեմ հայտարարություն անել մինչև այն պահը, երբ կլուծվի ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Հասկանալի է, որ փոխզիջումներ պետք է լինեն, բայց ԲՀԿ-ն չի ցանկանում նույնիսկ քննարկել, թե ինչ է հասկանում փոխզիջում ասելով, քանի դեռ կարգավիճակի և ինքնորոշման հարցերը վերջնականապես լուծված չեն,- ասել է Նաիրա Զոհրաբյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը