Լրահոս

26.03.2010 17:02


Ս. Սուրենյանց. «Զուրաբյան Լյովը կգա ասուլիսի, իրենից հարցրեք»

Ս. Սուրենյանց. «Զուրաբյան Լյովը կգա ասուլիսի, իրենից հարցրեք»

-Հայ ազգային կոնգրեսում հայ-թուրքական հարաբերությունների հարցով այնքան կարծիք կա,  ինչքան Հայաստանում,- «Տեսակետ» մամուլի ակումբում ասել է «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը՝ նշելով, որ ինքը հայ-թուրքական արձանագրություններին կողմ է։

-Իհա՛րկե կողմ եմ։ Բայց ես հիմա այստեղ չեմ գտնվում որպես Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ։ Այ որ Զուրաբյան Լյովը կգա ասուլիսի, իրենից հարցրեք,-ասել է Ս. Սուրենյանցը՝ ավելացնելով.

-«Հանրապետություն» կուսակցությունից հիմնականում հարցազրույցներ ենք տալիս Արամ Սարգսյանն ու ես։ Լսե՞լ եք՝ «Հանրապետություն» կուսակցության որևէ գործիչ կամ առավել ևս ե՛ս հայ-թուրքական արձանագրությունները քննադատենք։

7or.am

 

 

Այս խորագրի վերջին նյութերը