Քաղաքական

16.04.2019 11:41


Այսօր Ռուբերտ Քոչարյանն ընդդեմ Սիլվա Համաբարձումյանի գործով նախնական դատական նիստն է

Այսօր Ռուբերտ Քոչարյանն ընդդեմ Սիլվա Համաբարձումյանի գործով նախնական դատական նիստն է

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ (Արաբկիր նստավայր) նախագահությամբ Էդիկ Ավետիսյանի, այսօր տեղի կունենա ՀՀ երկրորդ նախագահ Ռուբերտ Քոչարյանն ընդդեմ Սիլվա Համաբարձումյանի գործով նախնական դատական նիստը:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Արամ Օրբելյանը հայցադիմում է ներկայացրել դատարան զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հերքելու և երկու միլիոն ՀՀ դրամ փոխհատուցում բռնագանձելու պահանջներով:

Հայցադիմումը դատարան է մուտք եղել 2018 թվականի նոյեմբերի 13-ին, այն ներկայացնելու հիմք է հանդիսացել Սիլվա Համբարձումյանի կողմից 02.11.2018 թվականին «Հայացք» մամուլի ակումբում ասուլիսի ժամանակ հնչեցված հետևյալ արտահայտությունը․ «Ես 2008 թվականին խոշոր գործարք եմ արել արաբների հետ և ինձ չխանգարելու համար վճարել եմ և՛ հանրապետության նախագահին՝ Քոչարյան Ռոբերտին և՛...»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը