Լրահոս

26.03.2010 17:23


Սուրեն Սուրենյանց. «Սերժ Սարգսյանը երբեք չի համաձայնելու անգլիական թագուհի լինել Քոչարյան վարչապետի մոտ»

Սուրեն Սուրենյանց. «Սերժ Սարգսյանը երբեք չի համաձայնելու անգլիական թագուհի լինել Քոչարյան վարչապետի մոտ»

-Ո՞վ է մեղավոր, որ Ռոբերտ Քոչարյանը դարձավ պահանջարկված։ Ես կարող եմ այդ հարցին շատ հստակ պատասխան տալ՝ Սերժ Սարգսյանի թիմը,- «Տեսակետ» մամուլի ակումբում ասել է «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը,- եթե 2 տարվա ընթացքում Սերժ Սարգսյանը ստեղծած լիներ նոր, ավելի թափանցիկ, ավելի ժողովրդավարական համակարգ, ինքը կփակեր Ռոբերտ Քոչարյանի վերադարձի մասին բոլոր խոսակցությունների առաջը։ Ուղղակի նման խոսակցություն չէր լինի։ Ուղղակի Սերժ Սարգսյանը գերադասեց չբարեփոխել այն համակարգը, որ ժառանգություն է ստացել Ռոբերտ Քոչարյանից, և դա հիմք հանդիսացավ, որպեսզի Ռոբերտ Քոչարյանն սկսի մտածել իր թողած համակարգին տեր կանգնելու մասին։

Ս. Սուրենյանցը նաև խոր համոզմունք է հայտնել, որ Ռոբերտ Քոչարյանն իշխանություն վերադառնալ չի կարող.

-Ես և՛ Սերժ Սարգսյանին եմ ճանաչում, և՛ Ռոբերտ Քոչարյանին։ Եվ խորապես վստահ եմ, որ իրենք երկուսով Սերժ Սարգսյան նախագահ, Ռոբերտ Քոչարյան վարչապետ բանաձևով չեն կարող աշխատել։ Կլինի երկգլխանի իշխանություն։ Առանց այդ էլ իշխանության ճգնաժամ կա, այդ ճգնաժամը կատաստրոֆիկ չափերի կհասնի։ Սերժ Սարգսյանը երբեք չի համաձայնելու անգլիական թագուհի լինել Քոչարյան վարչապետի մոտ։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը