Լրահոս

16.04.2019 15:50


Թալանել են Ստեփանավանի նախկին քաղաքապետին

Թալանել են Ստեփանավանի նախկին քաղաքապետին

Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի նախկին քաղաքապետ Սարգիս Ղարաքեշիշյանին թալանել են։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեց Ոստիկանության լրատվական բաժնի աշխատակից Զ. Գաբրիելյանը։ Վերջինիս փոխանցմամբ՝ ապրիլի 14-ին Ղարաքեշիշյանը դիմել է Ոստիկանության Ստեփանավանի բաժին եւ հայտնել գողության մասին։

Համաձայն դիմումի՝ 2018 թվականի հոկտեմբերից մինչ 2018 թվականի ապրիլն ընկած ժամանակահատվածում Ստեփանավանի Ավետիսյան փողոցի թիվ 1 հասցեում գտնվող իրեն պատկանող պահեստից անհայտ անձը կամ անձինք գողություն են կատարել՝ պատուհանները կոտրելով պահեստ մուտք գործելով։

Զ. Գաբրիելյանի խոսքով՝ վնասի չափը դեռ պարզվում է։

Դեպքի առթիվ Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։

Այս խորագրի վերջին նյութերը