Ղազախստանը պատրաստ է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև հանդիպում կազմակերպել
Ինչպես հաղորդում է «АПА» գործակալությունը, ԵԱՀԿ գործող նախագահ, Ղազախստանի արտգործնախարար ԿանատՍաուդաբաևը Մոսկվայում ԱՊՀ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին իր ելույթի ժամանակ անդրադարձել է նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը։
-Որպես ղարաբաղյան հակամարտության կարգավորման ձև՝ Ղազախստանը պատրաստ է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի միջև այս տարի Աստանայում հանդիպում կազմակերպել,-ասել է նա։
Կ. Սաուդաբաևը նշել է, որ իրենք պատրաստ են ամեն կերպ աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբին մադրիդյան սկզբունքներին համապատասխան ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցում։
ԵԱՀԿ ղեկավարը հիշեցրել է, որ փետրվարի 15-17-ը Հարավային Կովկաս կատարած իր շրջագայությունների ժամանակ ծանոթացել է հակամարտության գոտում տիրող իրական վիճակին և կողմերի ընթացիկ դիրքորոշումներին։
-Մենք ներդնելու ենք մեր ջանքերը՝ համատեղ գործունեություն ծավալելու ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ դրական տենդենցը շարունակելու համար,-հավաստիացրել է Կանատ Սաուդաբաևը։
Ղազախստանը պատրաստ է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև հանդիպում կազմակերպել
Ինչպես հաղորդում է «АПА» գործակալությունը, ԵԱՀԿ գործող նախագահ, Ղազախստանի արտգործնախարար Կանատ Սաուդաբաևը Մոսկվայում ԱՊՀ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին իր ելույթի ժամանակ անդրադարձել է նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը։