Թումանյան քաղաքից Սանահինի կայարան ընկած հատվածը կփակվի
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 17-ին՝ ժամը 10:20-ի դրությամբ, ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Կոտայքի մարզի Հրազդան, Գեղարքունիքի մարզի Գավառ, Սևան, Մարտունի քաղաքներում, Սյունիքի մարզի «Սիսիան-Զանգեր» հատվածում և «Մեղրու սար» կոչվող տարածքում տեղում է ձյուն:
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
Շինարարական աշխատանքներ են ընթանում
Ապրիլի 17-ին Մ-6 ավտոճանապարհի Թումանյան քաղաքից Սանահինի կայարան ընկած հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ, ինչի հետևանքով ժամը 12:00-ից 18:00-ն ճանապարհահատվածը փակ է լինելու:
2018 թ. հունիսի 30-ից առ ս. թ. ապրիլի 17-ը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 139-րդ կմ-ին (Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի մոտակայքում) կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով մոտ 200 մ հատվածը միակողմանի փակ է բեռնատարների համար: