Շվեդիան Թուրքիայի ԵՄ մտնելու մտադրությանը նյութական աջակցություն կցուցաբերի
Շվեդիայի կառավարությունը հայտարարել է, որ Թուրքիայի ԵՄ մտնելու ճանապարհին Թուրքիայի բարեփոխումների իրականացմանը ոչ միայն քաղաքական, այլև նյութական աջակցություն կցուցաբերի։ Այս մասին տեղեկացնում է «TRT Russian»-ը։
Շվեդիայի կառավարության կայքէջում հայտարարություն է հրապարակվել, որի համաձայն Շվեդիան մտադիր է Թուրքիայի հետ ռազմավարական համագործակցություն զարգացնել։ Հաղորդագրության մեջ ասվում է, որ Թուրքիայի ԵՄ անդամագրումը հնարավոր բոլոր միջոցներով աջակցվելու և խրախուսվելու է Շվեդիայի կողմից։
Հաղորդագրության մեջ նաև ասվում է, որ Թուրքիային օգնություն կցուցաբերվի ժողովրդավարության, հավասարության և մարդու իրավունքների հարցերում։ Թուրքիան, հայտարարության համաձայն, Շվեդիայի կարևորագույն գործընկերներից է, և այդ երկրում իրականացվող բարեփոխումները մեծ նշանակություն ունեն։
Հաղորդագրության մեջ ասվում է, որ Շվեդիան պատրաստ է աջակցել Թուրքիային ոչ միայն իրավական բարեփոխումների հարցում, այլև փոքրամասնությունների իրավունքներին առնչվող ժողովրդավարության գործընթացում և նախագծերում կանանց ներգրավվման բարեփոխումներում։