«Մոսկվան կարծում է, որ ԼՂ շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները կիրագործվեն». Լավրով
Մոսկվան կարծում է, որ Բաքվի եւ Երեւանի միջեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ վերջերս ձեռք բերված պայմանավորվածությունները չեն մնա թղթի վրա: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, ապրիլի 17-ին հայտարարել Է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով Սերբիայի իր պաշտոնակից Իվիցա Դաչիչի հետ բանակցությունների արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳ նախարարների՝ ապրիլի 15-ին Մոսկվայում կայացած հանդիպման արդյունքներով՝ զգալով այն մթնոլորտը, որում այժմ ընթանում Է աշխատանքը, ես հիմքեր ունեմ ենթադրելու, որ թե՛ Բաքուն, թե՛ Երեւանը շահագրգռված են, որ այս անգամ այդ պայմանավորվածությունները չմնան թղթի վրա,-ասել Է Լավրովը,- մենք կօգնենք դրան»: