Քաղաքական

17.04.2019 17:40


Վարչապետը բացառում է լրատվամիջոցների նկատմամբ քաղաքական հետապնդումները Հայաստանում

Վարչապետը բացառում է լրատվամիջոցների նկատմամբ քաղաքական հետապնդումները Հայաստանում

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացառում է, որ Հայաստանում կարող է որևէ լրատվամիջոց քաղաքական հետապնդման ենթարկվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ապրիլի 17-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հարցին:

«Բացառում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում որևէ լրատվամիջոց քաղաքական հետապնդման ենթարկվի»,- ասաց նա:

Էդմոն Մարուքյանը հարց էր հնչեցրել Շիրակի մարզի «Գալա» հեռուստաընկերության հետ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ, որին վարչապետը խոստացավ ծանոթանալ և հետո պատասխանել:

Այս խորագրի վերջին նյութերը