Նիկոլ Փաշինյան. «Был бы человек, а статья найдётся»
Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գոհ չէ կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի և գումարների վերադարձի ծավալներից։ Նա հույս է հայտնել, որ այդ գործընթացն ավելի կակտիվանա, իսկ ուրբաթ օրը պատրաստվում է ընդարձակ խորհրդակցություն անցկացնել այդ թեմայով։
Ինչ վերաբերում է առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման մեխանիզմին, Փաշինյանը նշել է․ «Սա այն դեպքերից է, որ ես ակնհայտորեն տեսնում եմ պետական կառավարման մարմինների որոշակի դիմադրություն միջին օղակներում և պետք է շատ արագ հասկանամ՝ դիմադրության պատճառը որն է, դա բովանդակային է, թե դա հին կապերի ու ազդեցությունների բերումով է, և այս հարցի պատասխանը ստանալուց հետո ավելի կոնկրետ միջոցներ կձեռնարկենք»։
Նաև ավելացրել է, որ պետք չէ ընկնել նման խնդիրների հետևից, ինչպես Վիշինսկու հայտնի ձևակերպման մեջ է․ «Был бы человек, а статья найдётся»։
«Նկատի ունեմ՝ քրեական գործերի թիրախը ոչ թե մարդիկ են, այլ հասցված վնասը պետությանը։ Կան քրգործեր, որ 7-8 ամիս տևում են, բայց այնքան մեծ մասշտաբի են, որ դեռ կշարունակվեն։ Ես մեծ հաշվով խնդիր չեմ տեսնում, քայլ առ քայլ այդ հարցերը կլուծենք»,-հավելել է նա։

7or.am