Լրահոս

27.03.2010 10:18


Մարլեն Հաաս. «Անկեղծ ասած՝ Եվրոպայում այսօր ղարաբաղյան հարցը չի շոշափվում»

-Իմ կարծիքով զարգացումները բավական դրական են,- հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ խոսելիս «7օր»-ին ասել է Նիդեռլանդների սոցինտեռնի փոխնախագահ Մարլեն Հաասը։ Նա նշել է, որ որ համաձայնագիրը, որ ստորագրվել է երկու երկրների միջև, բավական ողջունելի է, սակայն դեռևս վաղ է դրանք դրական որակելը, քանի որ այդ արձանագրություններից Թուրքիան շատ բան ունի շահելու. «Թուրքիան ցանկանում է իր սահմանները բացել, քանի դեռ ցանկանում է Եվրամիություն մտնել և պետք է իր սահմանակից երկրների հետ իր հարցերը լուծի»։

Ղարաբաղի խնդրին անդրադառնալով՝ Մարլեն Հաասն ասել է, որ ղարաբաղյան հակամարտությունն արդեն շատ երկար տարիներ քաշքշվել է, և ժամանակն է, որ Միացյալ ազգերի կազմակերպությունը հատուկ ներկայացուցիչ նշանակի, ով կփորձի լուծել այն, ինչպես, օրինակ, արվեց Սահարայում՝ Աֆրիկայում։ Նրա խոսքերով՝ պետք է մի երրորդ ուժ, որը կկարգավորի այդ հարցը։

Ինչ վերաբերում է հարցին՝ ինչպե՞ս է հակամարտությանը վերաբերվում Եվրոպան, նա ասել է.

-Անկեղծ ասած՝ Եվրոպայում այսօր ղարաբաղյան հարցը չի շոշափվում, չի քննարկվում, քանի որ Հայաստանն ու Ադրբեջանը ԵՄ անդամներ չեն, և Եվրոպան իր առջև արդեն իսկ բավական խնդիրներ ունի։ Կարծում եմ՝ ոչ թե ԵՄ-ն պետք է այս հարցը լուծի, այլ ՄԱԿ-ը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը