Լրահոս

18.04.2019 10:50


Երևանում հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել 24-ամյա պայմանագրային զինծառայող

Երևանում հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել 24-ամյա պայմանագրային զինծառայող

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Կրծքավանդակի ձախ մասի հատվածում հրազենային վնասվածքով Երևանի Միքայելյան վիրաբուժական հիվանդանոց է տեղափոխվել մի երիտասարդ: Նա զինվորական համազգեստով է, մոտ 23-25 տարեկան և հիվանդանոց է տեղափոխվել Քանաքեռի զինվորական զորամասի հարակից տարածքից։ Այս պահին երիտասարդը գտնվում է վիրահատարանում։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ, 24-ամյա Նարեկ Ս.-ն է, ով պայմանագրային զինծառայող է, և նրա զինվորական համազգեստի գրպանում հայտնաբերվել է երկտող։ Այս պահին հիվանդանոց են մեկնել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության քննիչները:

Այս խորագրի վերջին նյութերը