Լրահոս

27.03.2010 09:35


Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպել են Մոսկվայում

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպել են Մոսկվայում

Մարտի 25-ին և 26-ին կայացել են Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի առանձին հանդիպումները Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի և Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ։

Բացի երկկողմ հարաբերությունների հարցերից՝ քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումը նախագահներ Մեդվեդևի, Ալիևի և Սարգսյանի հանդիպման ենթատեքստում։ Այս մասին հաղորդել են ՌԴ արտգործնախարարության մամլո ծառայությունից։

Իր գործընկերների հետ զրույցի ընթացքում Ս. Լավրովն ընդգծել է ռուսական ղեկավարության վճռականությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերի շրջանակում աջակցել ղարաբաղյան հակամարտության խաղաղ քաղաքական կարգավորմանը, որն այլընտրանք չունի։

 

Այս խորագրի վերջին նյութերը