Մամեդյարովը հայտնել է Մնացականյանի հետ նոր հանդիպման առաջարկի մասին. նախաձեռնողն այս անգամ ԱՄՆ-ն է
ԱՄՆ-ն առաջարկել է Վաշինգտոնում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հերթական հանդիպումն անցկացնել: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը:
«Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների վերջին հանդիպումն անցկացվեց Մոսկվայում, ռուսաստանցի մեր գործընկեր Սերգեյ Լավրովի նախաձեռնությամբ: Ռուսաստանի հետ համատեղ ջանքերի ավելացման պարագայում կարելի է հակամարտության կարգավորման հարցում առաջընթացի հույս ունենալ: Նախօրեին ԱՄՆ-ի կողմից առաջարկ է ստացվել՝ այցելել Վաշինգտոն, որտեղ պետքարտուղարը նույնպես ջանքեր կներդնի՝ հակամարտության լուծման ուղղությամբ առաջընթացի հասնելու համար»,- Վարշավայում ասել է Մամեդյարովը: Նշենք, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպեցին ապրիլի 15-ին Մոսկվայում։

Աղբյուրը՝ factor.am