Լրահոս

27.03.2010 10:35


Անջեյ Կասպրչիկ. «ԼՂ հակամարտությունը չի կարելի համարել սառեցված»

Անջեյ Կասպրչիկ. «ԼՂ հակամարտությունը չի կարելի համարել սառեցված»

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը ԵԱՀԿ ամսագրին տված հարցազրույցում ասել է, որ  2009թ.  հայկական և ադրբեջանական զինված ուժերի շփման գծում մահացել է 19 մարդ։

«Շփման գծում տարեկան միջինը մահանում է 30 մարդ, որոնց թվում նաև սովորական քաղաքացիներ են։ 2009թ. մահացու դեպքերի թիվն իջել է 19-ի, ինչը պարբերաբար իրականացվող բանակցությունների արդյունք է։ Յուրաքանչյուր մարդկային զոհ ողբերգություն է, ինչից և պետք է խուսափել։ Ցավոք սրտի, պայմանավորվածություն ձեռք չի բերվել շփման գծում դիպուկահարների դուրս բերման վերաբերյալ»,-ասել է Կասպրչիկը։

Նրա խոսքերով՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարելի համարել սառեցված. «Նախորդ տարվանից մենք արձանագրում ենք բանակցային ողջ գործընթացի ամենաինտենսիվ փուլը։ 2009-ին Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպել են 6 անգամ՝ 3 անգամ ՌԴ նախագահի մասնակցությամբ։ Բանակցություններին Դմիտրի Մեդվեդևի մասնակցության արդյունք էր 2008թ., այսպես կոչված, մոսկովյան հռչակագրի ստորագրումը»,-նշել է  ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը։ Հարցին, թե անհրաժեշտություն կա՞ բանակցային գործընթացն ավելի թափանցիկ դարձնել, Կասպրչիկը պատասխանել է՝ դա տեղի կունենա այն ժամանակ, երբ բանակցային գործընթացի վերջնական արդյունքները վավերացման համար ներկայացվեն երկու պետությունների բնակչությանը։

Այս խորագրի վերջին նյութերը