Իշխանության ներկայացուցիչներին հրահանգ է իջեցվել հարցազրույց չտալ «5-րդ ալիք»-ին
Politik.am-ի տեղեկությունների համաձայն իշխանության ներկայացուցիչներին հրահանգվել է հարացազրույցներ չտալ «5-րդ ալիք» հեռուստաընկերությանը: Հաղորդված տեղեկությունը պարզելու համար փորձեցինք մեկնաբանություն ստանալ «5-րդ ալիք»-ի տնօրեն Հարություն Հարությունյանից, ում խոսքով` ամենայն հավանականությամբ նման հրահանգ կա. «Դա զգացվում է այն ժամանակ, երբ իշխանական թևի պատգամավորներն ու գործիչները սկզբում մեզ համաձայնություն են տալիս, սակայն հաջորդ օրը ներողություն խնդրելով հայտնում են, որ չեն կարող գալ: Անկախ ընդդիմություն կամ իշխանություն լինելուց, մենք բոլորին եթերի ենք հրավիրում, արտահայտվելու հարթակ տրամադրում` ի տարբերություն իշխանության ենթակայության տակ գտնվող շատ լրատվամիջոցների:
Միշտ մերժել եմ ընդդիմադիր լրատվամիջոց լինելու արտահայտությունները, մենք ազատ լրատվամիջոց ենք: Այս ազատության մեջ իշխանությունն էլ կարող է լիովին ազատ լինել: Այլ բան է, երբ գերադասում են խոսել այնպիսի լրատվամիջոցներում, որտեղ իրենց խոսքը, հարցերը նախապես պլանավորված են»:
Տնօրենի խոսքով` չի կարողանում հասկանալ այն տրամաբանությունը, թե ինչու են բոլորը հրաժարվում խոսել լրատվամիջոցի հետ: Եթե կա հաղորդում որտեղ հնարավորություն է տրվում այդ հարթակում իրենց կարծիքն արտահայտել, սակայն հրաժարվում են, ապա դա իրենց որոշելիքն է:
Հարություն Հարությունյանը նաև ավելացրեց. «Մոտավորպես ունեմ ազդակներ, և պատկերացնում եմ, թե ովքեր կարող են իշխանության ներկայացուցիչներին արգելել խոսել, սակայն այդ մասին առայժմ չեմ խոսի»: