Քաղաքական

18.04.2019 13:53


«Մի օր կարող է մտնեմ մի քրեակատարողական հիմնարկ ու սնունդը փորձեմ․ ախորժակս գրգռեցիք». Փաշինյան (տեսանյութ)

«Մի օր կարող է մտնեմ մի քրեակատարողական հիմնարկ ու սնունդը փորձեմ․ ախորժակս գրգռեցիք». Փաշինյան (տեսանյութ)

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը վստահեցնում է, որ քրեակատարողական հիմնարկներում հանձնուքների քանակի շոշափելի նվազում կա, ինչը պայմանավորված է սննդի որակի բարելավմամբ: Այդ մասին Զեյնալյանն ասաց Կառավարության նիստում:

Նա նշեց, որ հիմա մտածում են սննդի պատրաստումը այլ կազմակերպության վերապատվիրակելու մասին, այսինքն՝ դրսում պատրաստվի սնունդը և բերվի ՔԿՀ: Զեյնալյանի խոսքով՝ այս գաղափարը շատ դրական է ընկալվել տարբեր հասարակական կազամկերպությունների ու հանրության կողմից:

Նախարարը նշեց, որ ինքն անձամբ փորձել է ՔԿՀ-ների համար նախատեսված սնունդը, նաև պարբերաբար ստուգվում է:

Ի պատասխան՝ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Պատրաստ եղեք, որ ես մի օր կարող է մտնեմ մի ՔԿՀ ու սնունդը փորձեմ, որովհետև ախորժակս գրգռեցիք, այնքան պատկերավոր նկարագրեցիք ՔԿՀ-ների սնունդը»:

Այս խորագրի վերջին նյութերը