Լրահոս

27.03.2010 10:47


ՆԱՏՕ-ում ՀՀ Առաքելության ղեկավարը հանդես է եկալ դասախոսությամբ

ՆԱՏՕ-ում ՀՀ Առաքելության ղեկավարը հանդես է եկալ դասախոսությամբ

Մարտի 25-ին ՆԱՏՕ-ում ՀՀ Առաքելության ղեկավար Սամվել Մկրտչյանը Հայաստանի անվտանգության քաղաքականությանը եւ Հարավային Կովկասի անվտանգության խնդիրներին նվիրված դասախոսությամբ հանդես եկավ Անտվերպենի «Լեսսիուս» համալսարանական քոլեջում: Միջոցառմանը մասնակցեցին դասախոսներ, ուսանողներ, Եվրոպական հանձնաժողովի եւ այլ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:  

Ներկայացնելով Հայաստանի անվտանգության քաղաքականության ընդհանուր դրույթները, որոնք միտված են տարածաշրջանում առկա հակասությունների հաղթահարմանը, ընդհանուր շահերի շեշտադրմանը, բաժանարար գծերից ազատմանը' առաքելության ղեկավարը անդրադարձավ ՀԱՊԿ-ին անդամակցությանը, ՆԱՏՕ-ի հետ գործընկերային հարաբերությունների զարգացմանը, անմիջական հարեւանների' Վրաստանի եւ Իրանի հետ հարաբերություններին:

Սամվել Մկրտչյանը հանգամանալից ներկայացրեց ղարաբաղյան հակամարտության պատմական ակունքները, Ադրբեջանի վարած խտրական քաղաքականությունը, ԼՂ ժողովրդի դեմ դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային եւ դրա հետեւանքներին, հիմնախնդրի կարգավորման ջանքերին:

Հյուսիսատլանտյան դաշինքում ՀՀ դեսպանը ներկայացրել է նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը ինչպես նաեւ այն արհեստական պատրվակներով ձգձգելու թուրքական կողմի փորձերը:

Այս խորագրի վերջին նյութերը