Տնտեսական

19.04.2019 12:00


ԱԺ-ն կողմ քվեարկեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» նախագծին

ԱԺ-ն կողմ քվեարկեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» նախագծին

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ կողմ քվեարկեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախագծով առաջարկվում է լիցենզիա չունեցող վարկային միջնորդության ծառայություններ առաջարկողների գովազդն իրականացնելու համար նախատեսել տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երկհազարապատիկի չափով, իսկ չորս տարվա ընթացքում կրկնելու համար՝ չորսհազարապատիկի չափով:

Նախագիծն ընդունվեց պատգամավորների 86 կողմ ձայնով:

Այս խորագրի վերջին նյութերը