Սերժ Սարգսյանը հյուրընկալել է Իէն Գիլանին և Ջոն Դիին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր /մարտի 27-ին/ հյուրընկալել է աշխարհահռչակ «Դիփ Փարփլ» ռոք խմբի անդամներ Իէն Գիլանին եւ Ջոն Դիին:
Նախագահ Սարգսյանը ողջունել է հռչակավոր խմբի այցը Հայաստանի Հանրապետություն, եւ նշել, որ մեր երաժշտասեր հասարակության կյանքում այն իրադարձություն է:
Դիմելով անվանի երաժիշտներին' Սերժ Սարգսյանն ասել է. □Բնականաբար, ոչ ոք չի կասկածում, որ ձեր համերգներն ընթանում են լեփ-լեցուն դահլիճներում եւ ջերմ մթնոլորտում, բայց Հայաստանում դուք մեկ այլ ջերմության ականատես կլինեք. բացի տաղանդի նկատմամբ ջերմությունից, դա նաեւ երախտագիտության ջերմություն է: Մենք երախտապարտ ժողովուրդ ենք եւ շնորհակալությամբ ենք հիշում, որ 1988թ. ավերիչ երկրաշարժից հետո դուք մեր կողքին էիք□:
Նախագահը երախտագիտություն է հայտնել Ջոն Դիին' ով մեր ժողովրդի համար այդ ծանր պահին համախմբում էր աշխարհահռչակ երաժիշտներին' իրենց երաժշտության միջոցով օժանդակելու հայերին, Հայաստանին' բուժելու դաժան աղետի ծանր վերքերը: «Դուք այդ դժվարին գործը փայլուն կատարեցիք»,- շեշտել է Նախագահ Սարգսյանը:
«Մենք ուրախ ու երջանիկ ենք, որ կարողացել ենք մեր համեստ ներդրումն ունենալ»,-ասել են ռոքի աստղերը: Իէն Գիլանը հավելել է, որ երբեք չի մոռանա քսան տարի առաջ իր այցը Սպիտակ, եւ ուրախ է, որ այսօր կարող է իր երաժշտությունը բերել նրանց:
Անդրադառնալով երեւանյան համերգին' Իէն Գիլանը ու Ջոն Դին իրենց հիացմունքն են հայտնել Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարողական արվեստից, եւ հաճելիորեն զարմացել, որ երիտասարդ ու ավագ սերնդի ներկայացուցիչները հավասար ոգեւորությամբ վայելում են երաժշտությունը:
Հանրապետության Նախագահն ու անվանի երաժիշտները խոսել են նաեւ «Ռոքը օգնում է Հայաստանին» ծրագիր շրջանակում կատարվող աշխատանքի մասին:
«Մենք մշտապես հպարտ եւ ուրախ կլինենք հյուրընկալել ձեզ մեր երկրում»,- ընդգծել է Նախագահ Սարգսյանը: