Լրահոս

19.04.2019 13:00


Տաթևի գյուղապետը ոչ սթափ վիճակում УАЗ-ով վթարի է ենթարկվել (լուսանկար)

Տաթևի գյուղապետը ոչ սթափ վիճակում УАЗ-ով վթարի է ենթարկվել (լուսանկար)

Սյունիքի մարզում ապրիլի 13-ին ավտովթար է տեղի ունեցել. ժամը 19։15-ի սահմաններում Սյունիքի մարզի Լոր գյուղի հիմնական դպրոցին հարակից կենտրոնական փողոցն անցնելիս վրաերթի է ենթարկվել անհայտ մակնիշի եւ համարանիշի ավտոմեքենայի կողմից 51-ամյա Արմեն Միկողոսյանը։

Shamshyan.com-ի հաղորդմամբ` վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աղիտուի զինվորական հոսպիտալ։

Իրավապահները պարզել են, որ Ա. Միկողոսյանին վրաերթի է ենթարկել Տաթեւ գյուղի բնակիչ՝ 61-ամյա Մուրադ Ս.-ն՝ УАЗ մակնիշի 409 AԼ 61 համարանիշի ավտոմեքենայով։ Նա հրավիրվել է ոստիկանության Սիսիանի բաժին, ենթարկվել է նաեւ սթափության փորձաքննության. պարզվել է, որ նա ավտոմեքենան վարել է ոչ սթափ (խմածության ամենաբարձր աստիճան):

Աղբյուրի տեղեկություններով՝ Մուրադ Ս.-ն Տաթեւ խոշորացված համայնքի ղեկավարն է։

Այս խորագրի վերջին նյութերը