Կրկին վերհիշենք ոչ վաղ անցյալը։ Մեջբերումներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից։
11․09․2018թ․
Արտակարգ դրությունը հայտարարվել է 2008թ․ փետրվարի 23-ին, և Ռոբերտ Քոչարյանը հայ-ադրբեջանական սահմանից զորքերը հանել է, բերել սեփական ժողովրդին օկուպացնելու։ Ով է նա, եթե ոչ քրեական հանցագործ։
11․09․2018թ․
Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը պատասխանատու են Հայաստանում իշխանության բռնազավթման համար և նրանք պետք է կանգնեն դատարանի առաջ։ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը պատասխանատու են Հայաստանի թալանի համար և նրանք պետք է կանգնեն դատարանի առաջ։ Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանը հայաստանյան մենակ մի բանկում ունի 30 մլն դոլար, և այդ բոլոր փողերը դրված են կալանքի տակ։
15.09.2018թ.
Կամ թեկուզ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մեկնաբանությունը։ Ասում է` անձեռնմխելի է։ Ի՞նչ է նշանակում անձեռնմխելի։ Այսինքն, կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել ու ասել` «ես անձեռնմխելի՞ եմ»։ Այդ որտե՞ղ է այդպես գրած։
24․10․2018թ․
ԱԺ պատգամավորներից մեկի նկատմամբ կա քրեական գործ։ Այն արդեն 100 տոկոսով ապացուցված գործ է, և արդեն երկու ամիս մենք մեր ձեռքի տակ ունեցած մի թղթի պաշտոնական պատասխանի ենք սպասում։ Որ օրը մտավ, նախաձեռնություն է լինելու այդ պատգամավորին կալանավորելու վերաբերյալ։ Դա կաշառքի գործ է։
Մի քիչ մեր դեսպանատունը լավ չի աշխատում, մի քիչ չգիտեմ՝ այդ երկրի հետ որոշ կապեր կան։ Ձգում են, ամեն օր՝ էսօր-էգուց, էսօր-էգուց, էսօր-էգուց։ Լավ, կարելի է մի շաբաթ, մի ամիս էլ, բայց էդ պատգամավորը կալանավորվելու է։ Եվ դա լինելու է երրորդ հանրապետության պատմության մեջ ամենախոշոր կաշառքի դեպքը, որն իր թելերով տանելու է ուրիշ բարձրաստիճան պաշտոնյաների հետևից։
25․03․2019թ․
Չի կարող Հայաստանի Հանրապետությունում ուսանողի վրա դուռ փակած ռեկտորը կամ կրթական պրոցեսը կուսակցականացրած ռեկտորը և ղեկավարությունը շարունակի Հայաստանում աշխատել։ Չի կարող այդպիսի բան լինել, և հեղափոխությունը սկսվել է այս պահանջով և ավարտվելու է այս պահանջով։ Ինչքան էլ բողոքեն, չկա՛ տարբերակ։ Սա քաղաքական որոշում է, այո՛, և այդ քաղաքական որոշումը, մի շաբաթ այս կողմ, մի շաբաթ այն կողմ, կիրագործվի։
-----
Նիկոլ Փաշինյանի հնչեցրած դեռևս օրինական ուժի մեջ չմտած այսպիսի հանիրավի մեղադրանքների թիվը կարելի է անվերջ շարունակել։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Իսկ հիմա ուշադրությո՛ւն՝ արարի կուլմինացիան․
19․04․2019թ․
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտադրություն չունի և չի պատրաստվում պաշտոնանկ անել Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանին, քանի որ հարգում է անմեղության կանխավարկածը»,-հայտարարել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։
Փաստորեն, երբ անհրաժեշտ է պոպուլիզմի ու դեմագոգիայի շրջանակներում հպարտ քաղաքացիներից աղի արցունք քամել ու էժանագին դիվիդենտներ հավաքել, Փաշինյանը չի խորշում այլոց անմեղության կանխավարկածը խախտելուց, իսկ երբ հարցը հասնում է յուրայիններին, նրա համար անմեղության կանխավարկածը գործում է։ Այ այսպիսի ընտրովի անմեղության կանխավարկած։
Նիկոլ Փաշինյանի երկակի ստանդարտները

Արձանագրում․ «օտարների» անմեղության կանխավարկածը յուրայինների անմեղության կանխավարկածին վնա՜ս է, վնա՜ս է․․․
Փաստորեն, երբ անհրաժեշտ է պոպուլիզմի ու դեմագոգիայի շրջանակներում հպարտ քաղաքացիներից աղի արցունք քամել ու էժանագին դիվիդենտներ հավաքել, Փաշինյանը չի խորշում այլոց անմեղության կանխավարկածը խախտելուց, իսկ երբ հարցը հասնում է յուրայիններին, նրա համար անմեղության կանխավարկածը գործում է։ Այ այսպիսի ընտրովի անմեղության կանխավարկած։
Վավերագրական ֆիլմի վերջ։ Վարագույրն իջավ։
Արեգնազ Մանուկյան