Լրահոս

28.03.2010 19:27


«Սարդարապատ»-ը քննարկեց Սփյուռք-Հայաստան կոնֆերանսի արդյունքները

"Սարդարապատ" շարժման նախաձեռնող խումբը մարտի 26-ին Մարդու իրավունքների եւ ժողովրդավարության ինստիտուտի /ՄԻԺԻ/ գրասենյակում կազմակերպել էր հերթական Կլոր սեղանը Վաշինգտոնում տեղի ունեցած "Սփյուռք-Հայաստան, անկախության 20 տարի" քաղաքական կոնֆերանսի արդյունքների վերաբերյալ:

Միջոցառման բանախոս, հրապարակախոս Մարինե Պետրոսյանը, ով մասնակցել էր կոնֆերանսի աշխատանքներին, ներկայացրեց վաշինգտոնյան հանդիպումների եւ կոնֆերանսի ընթացքում մի շարք զեկույցների մասին իր տպավորություններն ու նկատառումները:

Վաշինգտոնյան կոնֆերանսի մասնակիցները տեսակետ են հայտնել, որ Հայաստանի իշխանություններին անվերապահ աջակցություն ցուցաբերելու արտերկրի հայության մի մասի որդեգրած դիրքորոշումը նպաստել է Հայաստանում հակաժողովրդավարական գործընթացների ամրապնդմանը, միաժամանակ փաստելով, որ ժողովրդավարական սկզբունքները նույնքան կարևոր են և անհրաժեշտ ավանդական կուսակցությունների, ազգային և հասարակական կազմակերպությունների գործունեության համար:

Կլոր սեղանի մասնակիցները կարծիքներ հնչեցրին այն մասին, որ մարտիմեկյան ողբերգությունը եւ հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը դարձան պատճառ արտերկրում բնակվող հայությանը երկարատև թմբիրից արթնանալու համար, որի արդյունքում կարող են ծնվել Հայաստան-Սփյուռք հարաբերությունների սպասարկման համար նոր ձևափաչեր:

Իրողությունները վկայում են, որ և արտերկրում և Հայաստանում առկա քաղաքական դաշտում ավանդական կուսակցությունների մենաշնորհը վաղուց իրեն սպառել է, և առաջացելէ անհրաժեշություն նոր ձևաչափերով ազգային-քաղաքական կազմավորումների առաջացմանը:

Քննարկման ընթացքում կարծիք հնչեց, որ "Սփյուռք-Հայաստան, անկախության 20 տարի" քաղաքական կոնֆերանսը թերեւս ամենակարեւոր նմանօրինակ միջոցառումն էր վերջին շրջանում, որն արժանի է հետագա ուսումնասիրության ու վերլուծության:

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբ

Այս խորագրի վերջին նյութերը