Լրահոս

20.04.2019 12:30


Ողջի համայնքում հայտնաբերվել է երիտասարդի դի. նա 2 ամիս առաջ էր ամուսնացել

Ողջի համայնքում հայտնաբերվել է երիտասարդի դի. նա 2 ամիս առաջ էր ամուսնացել

Շիրակի մարզի Ողջի համայնքում հայտնաբերվել է երիտասարդի դի: Sputnik Արմենիայի տեղեկություններով` դեպքը տեղի է ունեցել ապրիլի 18-ին։

Ըստ նախնական տվյալների` ինքնասպանություն կատարած երիտասարդը գյուղի հովիվն էր: Մայրը որդուն հայտնաբերել է կախված վիճակում:

Ողջի գյուղի վարչական ղեկավար Նորայր Մկրտչյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ 39– ամյա Մանվել Սողոմոնյանը երկու ամիս առաջ էր ամուսնացել:

Ըստ տեղեկությունների` ինքնասպանության մտադրության մասին նա հայտնել էր կնոջ քրոջը, որն էլ ահազանգել է ոստիկանություն: Տարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը