Լրահոս

27.03.2010 20:48


Գյումրեցի երիտասարդ մայրը՝ «ԳԱԼԱ»-ի «Մուժսկոյե դոստոինստվո» մրցանակակիր

Գյումրեցի երիտասարդ մայրը՝ «ԳԱԼԱ»-ի   «Մուժսկոյե դոստոինստվո» մրցանակակիր

«ԳԱԼԱ» հեռուստաընկերությունն իր հայտարարած ակցիայի շրջանակներում ունեցավ առաջին գովազդատուն: Գյումրիում ընդամենը 3 ամիս գործունեություն ծավալող «Նեֆերտիտի» ծաղկի եւ հարսանյաց սրահի գովազդը  10 օր, անվճար կտեղադրվի «ԳԱԼԱ»-ի եթերում: Փաստորեն, մարզի  բիզնես ոլորտում  տղամարդկային արժանիքներով առաջինն աչքի ընկավ գեղեցիկ սեռի ներկայացուցիչ գովազդատուն: Արուսյակ Ալեքսանյանն, ինչպես ինքը նշեց, չվախենալով որեւէ կառույցի ճնշումից, որոշել է օգտվել հեռուստաընկերության ընձեռած հնարավորությունից եւ հույս ունի, որ «Մուժսկոյե դոստոինստվո»-ն  հետագայում իրեն համարձակություն եւ տղամարդուն բնորոշ ուժ կտա բիզնեսում առաջ գնալու եվ նորանոր հաջողություններ ունենալու հարցում: «Մուժսկոյե դոստոինստվո»-ի մրցանակակրի համար մարտի 27-ը նաեւ տոնական էր, քանի որ նշում էին փոքրիկ որդու ատամհատիկի օրը եւ երիտասարդ մայրը որոշեց իր մրցանակը նվիրել նրան, որպեսզի ցանկացած տարիքում եւ ցանկացած իրավիճակում իսկական տղամարդուն բնորոշ արժանիքներ ունենա:

Հիշեցնենք, որ օրեր առաջ «ԳԱԼԱ» ՀԸ-ը տարածել էր հայտարարություն, որում մասնավորապես ասված էր. «Տեղեկացնում ենք, որ  պետական, ուժային որոշ գերատեսչութունների անմիջական ճնշումների հետեւանքով «ԳԱԼԱ» Հ/Ը գովազդատու կազմակերպությունները սկսած փետրվարի կեսերից խուսափում են իրենց գովազդները տեղադրել հեռուստաընկերության եթերում:

26 գովազդատու կազմակերպություններ «ԳԱԼԱ»-ի եթերից իրենց գովազդները հանել են վերջին 1 ամսվա ընթացքում, եւ այս պահին հեռուստաընկերությունն ունի ընդամենը 3 գովազդատու:

Հաշվի առնելով այդ փաստը, հեռուստաընկերությունն այսուհետ աշխատելու է տասնապատիկ իջեցված գներով՝ գովազդի մեկ րոպեի արժեքը սահմանելով խորհրդանշական 960 դրամ»։ Հեռուստաընկերության այս առաջարկին որ մի գովազդատու էեր արձագանքել, և «ԳԱԼԱ»-ն հայտարարեց, որ ակցիայի շրջանակներում առաջին գովազդատուն հեռուստաընկերության կողմից կստանա մրցանակ՝ 10 օր անվճար գովազդ եւ «Мужское достоинство»

տեսակի 1 շիշ օղի:

 

Այս խորագրի վերջին նյութերը