Արտակ Զեյնալյանը դիմել է ԲԴԽ՝ Վճռաբեկ դատարանի 11 դատավորի կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը դիմել է Բարձրագույն դատական խորհուրդ՝ Վճռաբեկ դատարանի 11 դատավորի կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար։ «Փաստինֆո»-ի այս տեղեկությունը հաստատեց ԲԴԽ մամուլի եւ հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արման Խաչատրյանը։ Վերջինիս խոսքով՝ իրենք դիմումը ստացել են օրերս։
Թե նախարարն ինչ խախտումներ է վերագրում դատավորներին, պաշտոնական աղբյուրներն առայժմ չեն հայտնում։

Նշենք, որ ԲԴԽ-ում նիստի օր դեռեւս նշանակված չէ։