Լրահոս

21.04.2019 10:03


Տոնական ձվերը կարմիր կամ ծաղկավոր է պետք ներկել

Տոնական ձվերը կարմիր կամ ծաղկավոր է պետք ներկել

Այսօր Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնն է, որ կոչվում է նաև Զատիկ։

Զատկի ձվերը կարմիր կամ ծաղկավոր է պետք ներկել։ Կարմիրը խորհրդանշում է Քրիստոսի արյան գույնը, որ թափվեց մարդկության փրկության համար, իսկ ծաղիկները՝ գարունն ու բնությունը։

Նախընտրելի է չրերի յոթ տեսակներով չամչարակ և խնջլուս պատրաստելը։

Զատկական սեղանին, ավանդույթի համաձայն, պետք է լինի ներկած ձու, ձուկ, տապակած կանաչի ու չամիչով փլավ։ Չամիչներն ասոցացվում են աշխարհում սփռված հավատացյալների հետ, ձուն համարվում է հարության և նոր կյանքի սկզբնավորման խորհրդանիշ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը