Լրահոս

22.04.2019 19:39


Երևանի դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրումը կսկսի գործել մայիսի 15-ից

Երևանի դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրումը կսկսի գործել մայիսի 15-ից

Երևան քաղաքի դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրումը կսկսի գործել մայիսի 15-ից: Ինչպես հայտնեցին ՀՀ կրթության և գիտության նախարարությունից, այս պահին անհրաժեշտ է է ստուգել երեխայի տվյալների առկայությունը https://stugum.emis.am/ կայքի միջոցով:

«Ստուգումը կատարելիս հնարավոր է՝ ստանաք հետևյալ հաղորդագրությունները՝

-Ծնողի ՀԾՀ դաշտում մուտքագրված ՀԾՀ-ով բնակչության պետական ռեգիստրում տվյալներ չենհայտնաբերվել։
Խնդրում ենք դիմել Ձեր անձնագրային բաժին։

–Երեխայի ՀԾՀ դաշտում մուտքագրված ՀԾՀ-ով բնակչության պետական ռեգիստրում տվյալներ չենհայտնաբերվել։

Խնդրում ենք դիմել Ձեր անձնագրային բաժին։

-«Ծնող-երեխա կապ չի հայտնաբերվել»: Խնդիրը ֆիքսվել է մեր կողմից։ Խնդրում ենք ևս մեկ անգամ ստուգել 3-4 օր անց։

-Երեխան դպրոցական տարիքի չէ /6 տարեկանից փոքր կամ 9-ը տարեկանից մեծ/:
Երեխան չի կարող ընդունվել առաջին դասարան` տարիքի անհամապատասխանության պատճառով։

- ID քարտ չունենալու դեպքում մուտքագրեք Ձեր սոցիալական քարտի համարը»,- ասված է ՀՀ ԿԳՆտարածած հաղորդագրության մեջ:

Այս խորագրի վերջին նյութերը