Բակո Սահակյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 28-ին հանդիպում է ունեցել Արցախ ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադտկեի /ԱՄՆ/, Յուրի Մերզլյակովի /ՌԴ/, Բեռնար Ֆասիեի /Ֆրանսիա/ և նրանց ուղեկցող անձանց հետ:
Հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փուլին և հեռանկարներին վերաբերող մի շարք հարցեր:
Երկրի ղեկավարը մեկ անգամ ևս ընդգծել է, որ առանց Արցախի Հանրապետության լիիրավ մասնակցության անհնարին է հասնել հակամարտության վերջնական և համապարփակ կարգավորման:
Նախագահ Սահակյանն նշել է, որ հենց Ադրբեջանի ապակառուցողական և ռազմատենչ մոտեցումներն ու փոխվստահության նախաձեռնությունների շարունակական մերժումը հանդիսանում են հակամարտության կարգավորման ամենամեծ խոչընդոտները: Նախագահը կրկին շեշտել է, որ Արցախի անկախությունը և անվտանգությունը սակարկության առարկա չեն, և անցյալը վերադարձնելու ցանկացած փորձ հղի է անկանխատեսելի հետևանքներով:
Արցախի Հանրապետության նախագահը կրկին անգամ հաստատել է Արցախի հավատարմությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության խաղաղ կարգավորմանը: Համանախագահները նույնպես նշվել է, որ հակամարտության կարգավորման ուժային ցանկացած տարբերակ բացարձակապես անընդունելի է։
Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին, նախագահը նշել է, որ այդ գործընթացը որևէ առնչություն չունի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ և նրանք մեկը մյուսի հետ փոխկապակցելու փորձերը բացասական են ազդեցություն են թողնում երկու գործընթացների վրա՝ նրանց տանելով փակուղի:
Քննարկվել են նաև շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր:
Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը: