Եվրոպայի հարցերով նախարարն ամուսնացել է տղամարդու հետ
Ինչպես տեղեկացնում է «Association Press»-ը, 2010թ. մարտի 27-ին Մեծ Բրիտանիայի խորհրդարանի՝ Թեմզային նայող պատուհանով ճաշարանում տեղի է ունեցել հայտնի քաղաքական գործիչ, Լեյբորիստական կուսակցությունից Մեծ Բրիտանիայի խորհրդարանի պատգամավոր, համայնքների պալատի առաջնորդի տեղակալ, իսկ 2009թ.-ից Եվրոպայի հարցերով նախարար և բաց համասեռամոլ Ջոն Բրայանթի ամուսնության արարողությունը։
Բրայանթի սիրեցյալի անունը Ջարեդ Քրեննի է։ Նրանք ծանոթացել են 2008թ., երբ Բրայանթն աջակցում էր Լոնդոնի նախկին քաղաքապետ Քեն Լիվինգսթոնի ընտրական շտաբին։ Քրեննին այդ ժամանակ նախընտրական արշավի քարտուղարն էր։ Անցած տարվա աշնանը Բրայանտն ու Քրեննին հայտարարել էին իրենց նշանդրեքի մասին։
«Երջանիկ զույգն» իրենց նվիրական երազանքն իրականացնելու հնարավորության համար շնորհակալություն էր հայտնում խորհրդարանին. «Անգամ չէինք մտածում, որ այս օրը երբևէ կգա, և մենք կմտածեինք ծաղիկների, թխվածքների, տորթերի ու մատանիների մասին։ Դեռ մի քանի տարի առաջ համասեռամոլներին լրիվ այլ կերպ էին վերաբերվում՝ նրանց չէին սպասարկում, արգելում էին ծառայել բանակում, երեխա որդեգրել և ամուսնանալ»։
Նորապսակները նշել են, որ իրենց խորհրդարանը յուրահատուկ է, քանի որ այդ ամենն իրականություն է դարձրել։