Սամվել Ադյանի կալանավորման ժամկետը երկարացնելու միջնորդությունը մերժվել է
ՊՎԾ աշխատակից Սամվել Ադյանի կալանավորումը երկարացնելու միջնորդությունը դատարանը մերժել է: Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանից:
Նրա խոսքով` դատախազությունը պատրաստվում է բողոքարկել դատարանի այդ որոշումը:
Նշենք, որ Սամվել Ադյանն այս պահին կալանավորված է: Նրա կալանավորման ժամկետը կլրանա երկու օրից։
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ում քննվող քրեական գործով կոռուպցիոն գործ է բացահայտվել, որն առնչվում է պետական վերահսկողության ծառայությանը։