Քաղաքական

23.04.2019 20:55


ՌԴ դատարանը բավարարել է Միհրան Պողոսյանին կալանավորելու միջնորդությունը

ՌԴ դատարանը բավարարել է Միհրան Պողոսյանին կալանավորելու միջնորդությունը

Ռուսաստանի Դաշնության դատարանը բավարարել է ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանին 40 oրով կալանավորելու միջնորդությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ գլխավոր դատախազի՝ ԶԼՄ-ների հետ կապերի գծով խորհրդական Գոռ Աբրահամյանը:

«Հարկ եմ համարում տեղեկացնել, որ ՀՀ և ՌԴ դատախազությունների համագործակցության արդյունքում այսօր ՌԴ դատարանի կողմից բավարարվել է ՌԴ դատախազության միջնորդությունը՝ 40 օրով կալանավորելու Միհրան Պողոսյանին՝ ՀՀ-ին հանձնելու հարցը քննարկելու նպատակով»,-հայտնել է նա:

Հայաստանի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանը, ով գտնվում էր հետախուզման մեջ, օրերս Ռուսաստանի Դաշնությունում՝ Կարելիայի Հանրապետությունում հայտնաբերվել ու ձերբակալվել էր:

Այս խորագրի վերջին նյութերը