Լրահոս

24.04.2019 10:42


Մահվան ելքով վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

Մահվան ելքով վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

Այսօր՝ ապրիլի 24-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 05:40-ի սահմաններում անհայտ մակնիշի եւ համարանիշի ավտոմեքենայի վարորդը Շենգավիթ վարչական շրջանում՝ Բագրատունյաց-Սողոմոն Տարոնցի փողոցների խաչմերուկում, վրաերթի է ենթարկել Երևան քաղաքի Ներքին Շենգավիթ թաղամասի բնակիչ, 66-ամյա Վոլոդյա Բաբայանին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է, իսկ վարորդը նրան թողնելով անօգնական, դիմել է փախուստի: Փաստի առթիվ Հ. Մարգարյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ քր. Օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն ազգուշությամբ առաջացրել է մարդու մահ), եւ 244 հոդվածի (Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը լքելը) հատկանիշներով:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական եւ քննչական համատեղ գործողություններ, փախուստի դիմաց վարորդին եւ նրա ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը