Քաղաքական

24.04.2019 14:55


Խնդիր չենք տեսնում առանց նախապայմանների հայ-թուրքական բանակցությունների վերսկսման մեջ. ՀՅԴ

Խնդիր չենք տեսնում առանց նախապայմանների հայ-թուրքական բանակցությունների վերսկսման մեջ. ՀՅԴ

Եթե Թուրքիայի իշխանությունները պատրաստ են բանակցել առանց նախապայմանների, մենք որեւէ խնդիր չենք տեսնում: Այս մասին ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատրյանը:

Նա նշեց, որ կուսակցությունը միշտ կողմ է արտահայտվել նրան, որ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը պետք է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման պայման լինի:

«Սակայն վերջին շրջանում մենք հայտարարում էինք, որ եթե բանակցությունների վերսկսումը բխում է Հայաստանի շահերից, ապա դրանք կարող են վերսկսել, բայց պետք է իրականացվեն առանց նախապայմանների», - ասաց նա:

Միեւնույն ժամանակ, Հակոբ Տեր-Խաչատրյանը ավելացրեց, որ Թուրքիան ուղղակիորեն կամ անուղղակիորեն որոշակի պայմաններ է ներկայացնում:

«Սա այն թակարդն է, որի դեմ ՀՅԴ-ն պայքարում է», - եզրափակեց նա:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը